Ինչպե՞ս համատեղել բժշկությունն ու բիզնեսը՝ չկորցնելով ամենակարևորը՝ մարդու առողջության հանդեպ պատասխանատվությունը։
«Ինսուլա» ընկերության տնօրեն Աննա Սարգսյանը պատմել է բժշկական բիզնեսի կառավարման առանձնահատկությունների, ոլորտում վստահություն կառուցելու, մասնագիտական ու ֆինանսական հավասարակշռությունը պահպանելու, ինչպես նաև բժշկական սխալների, դրանց կանխարգելման և առողջապահական համակարգում պատասխանատվության մշակույթի ձևավորման մասին։