ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն NBC News-ին տված հարցազրույցում պարզաբանել է, որ Պեկինում կայացած գագաթնաժողովի ժամանակ նախագահ Թրամփը Չինաստանից որևէ օգնություն չի խնդրել Իրանի հարցում։

«Մենք նրանցից ոչինչ չենք խնդրել և նրանց օգնության կարիքը չունենք»,- ընդգծել է Ռուբիոն։

Միևնույն ժամանակ, պետքարտուղարը հաստատել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը համակարծիք են Հորմուզի նեղուցի հարցում. երկու կողմերն էլ դեմ են ջրային ուղու ռազմականացմանը և Իրանի կողմից նավերի համար «տուրքերի» սահմանմանը։

Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ-ն երբեք չի հանդուրժի միջազգային ջրերում ականների տեղադրումը կամ իրանական տուրքերի համակարգը, և կարևորել է այն փաստը, որ այս հարցում երկու գերտերությունների միջև կա ընդհանուր համաձայնություն։

Leave a comment