«Մոսկվան ու Երևանն այժմ ունեն մտերիմ, բայց միևնույն ժամանակ բարդ հարաբերություններ՝ հաշվի առնելով Արևմուտքի՝ Երևանին իրենով անելու փորձերը»։
Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Դելիում ԲՐԻՔՍ-ի նախարարական հանդիպմանը մասնակցության արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, այդ հարաբերությունները մտերիմ են, դաշնակցային, բայց միևնույն ժամանակ բարդ՝ հաշվի առնելով այն, թե ինչպես է Արևմուտքը փորձում Հայաստանին Անկախ պետությունների համագործակցության որոշ այլ անդամներից հետո կրկին իրենով անել, խզել Հայաստանի թե՛ փոխշահավետ տնտեսական ու առևտրային, թե՛ ներդրումային կապերը ԱՊՀ-ի և Եվրասիական տնտեսական միության իր գործընկերների հետ»,- ասել է նա: