Կալանքների թիվը նվազում է, իսկ փոխարենը ավելանում է այն դատական ակտերի թիվը, որոնք մտնում են օրինական ուժի մեջ. Գալյան

Կալանքների թիվը նվազում է, իսկ փոխարենը ավելանում է այն դատական ակտերի թիվը, որոնք մտնում են օրինական ուժի մեջ. Գալյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի քրեակատարողական համակարգում վերջին հինգ տարիների ընթացքում առաջին անգամ դատապարտյալների թիվը գերազանցում է կալանավորների թվին։ Այս մասին հայտարարեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նրա ներկայացրած տվյալների համաձայն՝ այս պահին քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2869 անձ, որից 1406-ը կալանավոր են, իսկ 1463-ը՝ դատապարտյալ։ Այսպիսով, դատապարտյալների թիվը կալանավորների թվից ավելի է 57-ով։

«Սա բավականին դրական ցուցանիշ է․ նշանակում է, որ կալանքների թիվը նվազում է, իսկ փոխարենը ավելանում է այն դատական ակտերի թիվը, որոնք մտնում են օրինական ուժի մեջ։ Այսինքն՝ խոսքը դատական գործընթացների արագացման մասին է»,– նշեց նախարարը։

Սրբուհի Գալյանը ներկայացրեց նաև քրեակատարողական հիմնարկների հոսունության վերաբերյալ տվյալներ՝ հերքելով այն ընկալումը, թե ՔԿՀ մտնող անձինք երկար ժամանակ դուրս չեն գալիս այնտեղից։

«Նախորդ տարի ՔԿՀ է մուտք գործել 2557 անձ, իսկ նույն տարում քրեակատարողական հիմնարկներից դուրս է եկել 2396 անձ։ 2024 թվականին մուտքերի թիվը կազմել է 2064»,– ասաց նա։

Leave a comment