Խուզարկություններ՝ «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակներում և «Համակցված կերերի» խանութում․ ՀԿԿ հայտարարությունը

Հասարակություն

15.05.2026 | 13:08

Ընտրակաշառք տալու և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ և վարույթային այլ գործողություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Լոռու մարզում գործող գրասենյակներում: Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Հաղորդվում է, որ խուզարկություն է իրականացվել նաև «Համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակում։

«Կան ձերբակալված անձինք: Կատարվում է նախաքննություն։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Leave a comment