Քննարկվել է Հայաստանում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման նոր ռազմավարությունը


«ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» ծրագրի շրջանակներում և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման թեմայով աշխատաժողով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:


 


«Աշխատաժողովի հիմնական նպատակն էր քննարկել ՀՀ ջրային օրենսգրքի նոր խմբագրմամբ մշակման անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով ջրային ոլորտի վերջին զարգացումները, ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը և ջրային ոլորտի ռազմավարության մշակման գործընթացը, ինչպես նաև ներկայացնել և քննարկել ջրային ոլորտի հարմարվողականության երկրորդ ծրագրի (2027-2031 թթ.) նախագիծը և քննարկել Հայաստանի բուհերում ջրային ոլորտին առնչվող կրթական ծրագրերի ներդնումը։


 


Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստաում ԵՄ պատվիրակության միջազգային աջակցության/համագործակցության պատասանատու Սուսանա Մարտինսը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Նվարդ Վարդանյանը և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Ալեքսանդր Բելոկուրովը։


 


Կազմակերպվեց արդյունավետ քննարկում՝ քաղաքականության մշակողների և իրականացնողների, պետական այլ գերատեսչությունների, գիտահետազոտական և կրթական հաստատությունների, ինչպես նաև ջրային ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային ֆինանսական հաստատությունների, կազմակերպությունների և ծրագրերի ներկայացուցիչների մասնակցությամբ:


 


Համաձայնություն ձեռք բերվեց Հայասանում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարմանը խթանող և նպաստող հետագա քայլերի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում։


 

Դիտումների քանակ13

Leave a comment