Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի

Քաղաքականություն

15.05.2026 | 11:10

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն հայտարարել է, որ Կիևի Դարնիցկի շրջանում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, նրանց թվում երեք երեխա կա, գրում է Current time-ը։

Մայիսի լույս 14-ի գիշերը ռուսական ուժերն Ուկրաինայի վրա հարձակվել էին 56 հրթիռով և 675 անօդաչու թռչող սարքով, որի հիմնական թիրախը Կիևն էր։ Դարնիցկի շրջանում հարձակումից հետո փլուզվել է ինը հարկանի բնակելի շենքի մուտքը։ Փրկարարական գործողությունը տևել է ավելի քան 28 ժամ։ Վիրավորվել է 48 մարդ։

Ըստ հայտարարության՝ շուրջ 400 մարդ օգնություն է ստացել Ուկրաինայի պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայության  և Ազգային ոստիկանության հոգեբաններից, որոնք տեղում խորհրդատվություն և աջակցություն են ցուցաբերել տուժածներին և նրանց ընտանիքներին։

Ստորաբաժանումներն անցել են  վթարավերականգնողական գործողություններին։

Մայիսի 15-ը Կիևում հայտարարվել է սգո օր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment