Սի Ծինփինը Թրամփի պետական այցը Չինաստան անվանել է նշանակալից, ԱՄՆ առաջնորդը՝ անմոռանալի

https://arm.sputniknews.ru/20260515/si-tsinpiny-trampi-petakan-ajcy-chinastan-anvanel-e-nshanakalic-amn-arajnvordy-anmvoranali-102211070.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102154711_45:0:1378:1000_1920x0_80_0_0_74e87605661075f5a64ef2b501333a88.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

չինաստան, սի ծինփին (չինաստանի նախագահ), ամն, նախագահ, դոնալդ թրամփ

չինաստան, սի ծինփին (չինաստանի նախագահ), ամն, նախագահ, դոնալդ թրամփ

Բաժանորդագրվել

Սի Ծինփինը նշել է, որ Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները կոնսենսուսի են հասել կայուն առևտրային հարաբերությունների պահպանման հարցում:

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պետական այցը Չինաստան անվանել է պատմական և նշանակալից: Այս մասին նա ասել է Պեկինի կենտրոնում գտնվող իր «Չժունանհայ» նստավայրի այգում Թրամփի հետ զբոսանքից հետո:

Չինաստանի առաջնորդը նշել է, որ այցի ընթացքում կողմերը պայմանավորվել են կառուցողական ռազմավարական կայունության չին-ամերիկյան հարաբերություններ կառուցել, ինչը կարելի է համարել կարևոր ձեռքբերում, ինչպես նաև բազմաթիվ արդյունքների են հասել հետագա համագործակցության զարգացման առումով:

Նրա խոսքով՝ Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները կոնսենսուսի են հասել կայուն առևտրային հարաբերությունների պահպանման հարցում:

«Մենք կոնսենսուսի ենք հասել կայուն առևտրատնտեսական հարաբերությունների պահպանման, տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև փոխադարձ խնդրահարույց հարցերի պատշաճ կարգավորման շուրջ»,-ասել է Սի Ծինփինը:

Չինաստանի առաջնորդը նաև ընդգծել է, որ Դոնալդ Թրամփի այցը Չինաստան նպաստում է փոխադարձ վստահության խորացմանը և երկու երկրների ժողովուրդների բարեկեցության բարձրացմանը:

Հ նախագահը հայտարարել է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ն պետք է կատարեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և գնահատեն դժվարությամբ նվաճված դրական դինամիկան.:

«Երկու կողմերը պետք է պատշաճ կերպով իրագործեն ձեռք բերված կարևոր կոնսենսուսը, գնահատեն դժվարությամբ նվաճված դրական դինամիկան, ճշգրիտ հետևեն ընտրված կուրսին, վերացնեն խոչընդոտները և նպաստեն երկկողմ հարաբերությունների կայուն զարգացմանը»,-ասել է Սի Ծինփինը:

Դոնալդ Թրամփն իր հերթին իր այցը Չինաստան անվանել է հաջողված և անմոռանալի` նշելով, որ «ՉԺՀ առաջնորդի հետ բանակցությունների արդյունքում կնքվել են ֆանտաստիկ առևտրային գործարքներ»։ Մասնավորապես, նա հայտարարել է, որ Չինաստանը պատրաստ է հարյուր միլիարդավոր դոլարներ ներդնել ամերիկյան ընկերություններում։

Նա նաև հավելել է, որ մեծագույն հարգանք է տածում Սի Ծինփինի նկատմամբ և անհամբերությամբ սպասում է Վաշինգտոնում նրա հետ հանդիպմանը։

«Ես պատրաստ եմ պահպանել անկեղծ ու խորացված փոխգործակցությունը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ և անհամբերությամբ սպասում եմ Վաշինգտոնում նրա հետ հանդիպմանը»,-հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։

Դոնալդ Թրամփը մայիսի 13-15-ը պետական այցով գտնվում է Չինաստանում:

Leave a comment