Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի քարտուղարի՝ Տեքստիլի, սպառողական ապրանքների, նյութերի, կրիտիկական հանքանյութերի և մետաղների հարցերով փոխտեղակալ Ջոշուա Քրուի հետ։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ քննարկվել են կրիտիկական հանքանյութերի արդյունահանման, մշակման և ներդրումային համագործակցության հնարավորությունները՝ ընդգծելով ոլորտի ռազմավարական նշանակությունը գլոբալ մատակարարման շղթաներում։
«Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ առևտրի քարտուղարի՝ Տեքստիլի, սպառողական ապրանքների, նյութերի, կրիտիկական հանքանյութերի և մետաղների հարցերով փոխտեղակալ Ջոշուա Քրունի հետ։
Զրուցակիցներն անդրադարձել են ոլորտում առկա ներդրումային հնարավորություններին, ինչպես նաև ամերիկյան ընկերությունների հետ հնարավոր համագործակցությանը։
Կարևորվել է գլոբալ մատակարարման շղթաներում կրիտիկական հանքանյութերի ռազմավարական նշանակությունը, և ընդգծվել ոլորտում համագործակցության շարունակական զարգացման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։