Հովհաննես Սարգսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակ

Հովհաննես Մելսիկի Սարգսյանի կենսագրությունը

Ծնվել է 1987 թվականի մարտի 16-ին Սյունիքի մարզի Ղափան քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2017-2026թթ․ – ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ,

2014-2017թթ․ – ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ,

2010-2014թթ․ – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ,

2008-2010թթ․ – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ։

Կրթություն

2008 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Leave a comment