https://arm.sputniknews.ru/20260514/gjughnakhararutjuny-petq-e-krkin-verabacvi-tsarukjany-vorvosh-arajarkner-arec-102178327.html
Գյուղնախարարությունը պետք է կրկին վերաբացվի. Ծառուկյանը որոշ առաջարկներ արեց
Գյուղնախարարությունը պետք է կրկին վերաբացվի. Ծառուկյանը որոշ առաջարկներ արեց
Sputnik Արմենիա
Գագիկ Ծառուկյանն առաջարկում է, որ ապագայում պետությունը համայնապետարաններին տրամադրի գյուղացիներին անհրաժեշտ պարարտանյութեր` ավելի մատչելի ձեռքբերման համար։ 14.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-14T15:39+0400
2026-05-14T15:39+0400
2026-05-14T16:15+0400
գագիկ ծառուկյան
գյուղատնտեսություն
հհ գյուղատնտեսության նախարարություն
քարոզարշավ
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102141161_0:0:1280:721_1920x0_80_0_0_7e05d36369a344078171f559ccaa255e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջարկում է կրկին վերաբացել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը։ Այս մասին Նոյեմբերյանում անցկացվող քարոզարշավի ընթացքում ասաց կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։Դժգոհեց` և՛ գյուղատնտեսության նախարարության փակվելուց, և՛ 3 նախարարություն իրար միացնելուց (խոսքը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների մասին է – խմբ.)։Քաղաքական գործիչը վստահեցրեց` անհնարին ոչինչ չկա, ուղղակի պետք է ծրագիր մշակել և դրանք իրականացնել։Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102141161_98:0:1235:853_1920x0_80_0_0_adfee1a86441a3ed6fc3998db263f908.jpg.webp
գագիկ ծառուկյան, գյուղատնտեսություն, հհ գյուղատնտեսության նախարարություն, քարոզարշավ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
գագիկ ծառուկյան, գյուղատնտեսություն, հհ գյուղատնտեսության նախարարություն, քարոզարշավ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
Գագիկ Ծառուկյանն առաջարկում է, որ ապագայում պետությունը համայնապետարաններին տրամադրի գյուղացիներին անհրաժեշտ պարարտանյութեր` ավելի մատչելի ձեռքբերման համար։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջարկում է կրկին վերաբացել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը։ Այս մասին Նոյեմբերյանում անցկացվող քարոզարշավի ընթացքում ասաց կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Գյուղացիներն իրենց խնդիրներով դիմելու տեղ պետք է ունենան։ Պետությունը պետք է համայնքապետարաններին սելիտրա, պարարտանյութ և սերմ տրամադրի, որպեսզի գյուղապետներն էլ ըստ տարածքների բաժանեն այդ ամենը։ Հիմա սելիտրան 13 000 դրամ է։ Ոչ թե այդքան թանկ պետք է տրամադրել գյուղացուն, այլ 5000-6000 դրամով։ Այդ գումարներն էլ պետք չէ միանգամից վերցնել գյուղացուց, այլ բերք ու բարիք ստեղծելուց, այն վաճառելուց և եկամուտ ունենալուց հետո` առանց տոկոսի»,– ասաց Ծառուկյանը։
Դժգոհեց` և՛ գյուղատնտեսության նախարարության փակվելուց, և՛ 3 նախարարություն իրար միացնելուց (խոսքը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների մասին է – խմբ.)։
Քաղաքական գործիչը վստահեցրեց` անհնարին ոչինչ չկա, ուղղակի պետք է ծրագիր մշակել և դրանք իրականացնել։