https://arm.sputniknews.ru/20260514/baqvum-2-rusastancineri-datapartel-en-3akan-tarva-azatazrkman-102179730.html
Բաքվում 2 ռուսաստանցիների դատապարտել են 3–ական տարվա ազատազրկման
Բաքվում 2 ռուսաստանցիների դատապարտել են 3–ական տարվա ազատազրկման
Sputnik Արմենիա
Ադրբեջանում Ռուսաստանի քաղաքացիներին մեղադրել են կիբեռհանցագործության միջոցով ստացված խոշոր գումարի օրինականացման մեջ: 14.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-14T16:04+0400
2026-05-14T16:04+0400
2026-05-14T16:13+0400
կիբեռհանցագործություն
կիբեռանվտանգություն
բաքու
ռուսաստան
կալանք
ադրբեջան
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/08/70877160_0:84:1600:984_1920x0_80_0_0_e0859bea19336c4cf49ff0441ded179f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը երկու ռուսաստանցիների՝ Իգոր Զաբոլոտսկուն և Իլնուր Վալիտովին, դատապարտել է երեքական տարվա ազատազրկման «հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման» համար։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը:Գործակալության տվյալներով՝ պետական մեղադրողը գործով անցնող անձանց համար պահանջել էր չորս տարվա ազատազրկում: Ի վերջո դատարանը որոշում է կայացրել Զաբոլոտսկուն և Վալիտովին դատապարտել երեք տարվա բանտարկության:Մեղադրյալները մեղադրվում են 98 հազար մանաթի (4,2 միլիոն ռուբլի) օրինականացման մեջ, որն իբր ստացվել է կիբերհանցագործության միջոցով:Ավելի վաղ չորս տարվա ազատազրկման էր դատապարտվել ևս մեկ ռուսաստանցի՝ Ալեքսանդր Վայսերոն:Խարդախների համար սիմ բոքսերի աշխատանքն ապահովող խումբ է բացահայտվել. ՌԴ ՔԿՌուսաստանի քաղաքացիներին Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալել էին 2025 թվականի հունիսի վերջին: Հուլիսի 1-ին Սաբայիլի շրջանային դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը՝ չորս ամիս ժամկետով: Հոկտեմբերի 28-ին Խաթայիի շրջանային դատարանի որոշմամբ կալանքի ժամկետը երկարաձգվել էր ևս երեք ամսով: Ռուսաստանցիները մեղադրվում են թմրամիջոցների շրջանառության և կիբեռխարդախության մեջ:2025 թվականի դեկտեմբերին ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը Բաքվում կայացած ռուս-ադրբեջանական քաղաքական խորհրդակցությունների ժամանակ ադրբեջանական կողմին մատնանշել էր Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիներին շուտափույթ ազատ արձակելու կարևորությունը:
բաքու
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/08/70877160_0:0:1423:1067_1920x0_80_0_0_80bf268c21025107924734408a465a93.jpg.webp
կիբեռհանցագործություն, կիբեռանվտանգություն, բաքու, ռուսաստան, կալանք, ադրբեջան, դատարան
կիբեռհանցագործություն, կիբեռանվտանգություն, բաքու, ռուսաստան, կալանք, ադրբեջան, դատարան
Ադրբեջանում Ռուսաստանի քաղաքացիներին մեղադրել են կիբեռհանցագործության միջոցով ստացված խոշոր գումարի օրինականացման մեջ:
Գործակալության տվյալներով՝ պետական մեղադրողը գործով անցնող անձանց համար պահանջել էր չորս տարվա ազատազրկում: Ի վերջո դատարանը որոշում է կայացրել Զաբոլոտսկուն և Վալիտովին դատապարտել երեք տարվա բանտարկության:
Մեղադրյալները մեղադրվում են 98 հազար մանաթի (4,2 միլիոն ռուբլի) օրինականացման մեջ, որն իբր ստացվել է կիբերհանցագործության միջոցով:
Ավելի վաղ չորս տարվա ազատազրկման էր դատապարտվել ևս մեկ ռուսաստանցի՝ Ալեքսանդր Վայսերոն:
Ռուսաստանի քաղաքացիներին Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալել էին 2025 թվականի հունիսի վերջին: Հուլիսի 1-ին Սաբայիլի շրջանային դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը՝ չորս ամիս ժամկետով: Հոկտեմբերի 28-ին Խաթայիի շրջանային դատարանի որոշմամբ կալանքի ժամկետը երկարաձգվել էր ևս երեք ամսով: Ռուսաստանցիները մեղադրվում են թմրամիջոցների շրջանառության և կիբեռխարդախության մեջ:
2025 թվականի դեկտեմբերին ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը Բաքվում կայացած ռուս-ադրբեջանական քաղաքական խորհրդակցությունների ժամանակ ադրբեջանական կողմին մատնանշել էր Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիներին շուտափույթ ազատ արձակելու կարևորությունը: