https://arm.sputniknews.ru/20260514/haljucinvogen-sunk-e-hajtnabervel-31-amja-eritasardy-dzerbakalvel-e-102185547.html
Հալյուցինոգեն սունկ է հայտնաբերվել. 31-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Հալյուցինոգեն սունկ է հայտնաբերվել. 31-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Sputnik Արմենիա
Տան խուզարկության արդյունքում տարբեր տեսակի թմրանյութեր են հայտնաբերվել։ 14.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-14T17:30+0400
2026-05-14T17:30+0400
2026-05-14T17:30+0400
թմրանյութ
սունկ
խուզարկություն
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_0:41:3003:1730_1920x0_80_0_0_3a5159e34cb3d4499cf13cd1cb35f9af.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Հալյուցինոգեն սունկ, մարիխուանա, դեղահաբեր են հայտնաբերվել 31-ամյա երիտասարդի տանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում խուզարկություն է կատարվել երիտասարդի բնակության վայրում․ հայտնաբերվել է էլեկտրոնային կշեռք, թմրամիջոցի օգտագործման համար նախատեսված 9 գլանակ, 13 գրամ մարիխուանա, 23,72 գրամ հալյուցինոգեն սունկ և մեկ դեղահաբ։ 31-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_272:0:3003:2048_1920x0_80_0_0_d3d5dcffc73c6d58962c0e390479071c.jpg.webp
թմրանյութ, սունկ, խուզարկություն, ձերբակալություն
թմրանյութ, սունկ, խուզարկություն, ձերբակալություն
Տան խուզարկության արդյունքում տարբեր տեսակի թմրանյութեր են հայտնաբերվել։
«Ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ 31-ամյա մի երիտասարդ ապօրինի ձեռք է բերում և իրացնում կոկաին: Մայիսի 11-ին՝ ժամը 18․45-ի սահմաններում, երիտասարդն ու նրա հայրը ձերբակալվել են Երևանի Վշտունու նրբանցքում և որդու վարած «Ինֆինիտի»–ով տեղափոխվել ոստիկանության բաժին։ Ձերբակալման պահին երիտասարդը մեքենայից նետել էր էլեկտրական ծխախոտ և ծխախոտի տուփ, որի զննությամբ հայտնաբերվեց կոկաին տեսակի թմրամիջոցով 10 փաթեթ՝ ընդհանուր 11,51 գրամ քաշով»,– ասված է հաղորդագրությունում։
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում խուզարկություն է կատարվել երիտասարդի բնակության վայրում․ հայտնաբերվել է էլեկտրոնային կշեռք, թմրամիջոցի օգտագործման համար նախատեսված 9 գլանակ, 13 գրամ մարիխուանա, 23,72 գրամ հալյուցինոգեն սունկ և մեկ դեղահաբ։
31-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է: