Քրեակատարողական բոլոր հիմնարկներում իրականացվում են լայնածավալ վերանորոգումներ. Գալյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրականացվել են լայնածավալ վերանորոգման և շինարարական աշխատանքներ, որոնք կշարունակվեն նաև հաջորդ տարվա ընթացքում՝ բոլոր ՔԿՀ-ներում։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Մենք շատ լայնածավալ վերանորոգման շինարարական աշխատանքներ ենք իրականացրել բոլոր քրեակատարողական հիմնարկներում, և այդ աշխատանքները շարունակվելու են հաջորդ տարվա ընթացքում»,– նշեց նախարարը։
Գալյանը հիշեցրեց նաև, որ հաջողվել է փակել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը, որը այլևս չի գործում։
«Մեզ վերջապես հաջողվեց փակել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը։ Այսինքն՝ մեր երկրում այլևս այդ հիմնարկը չի գործում»,– ասաց նա։