«Հրապարակ» թերթը գրում է.
Արցախի հերոսի կոչումից իրեն զրկելու մասին Արցախի նախագահի որոշումը գեներալ-մայոր Կարեն Շաքարյանը ցնցումներով է ընդունել։ Նրա մերձավորներից մեկը մեզ պատմեց, որ Շաքարյանն արդեն քանի օր է՝ դեպրեսիայի մեջ է, չի շփվում մերձավորների հետ, հեռախոսազանգերին չի պատասխանում։ Հիշեցնենք․ նա մասնակցում էր Սուրբ ծնունդի օրը Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հակաեկեղեցական «ուղտերթին», որից օրեր անց ԱՀ ԱԺ նախագահի հրամանով զրկվեց հերոսի կոչումից։
Շաքարյանն Արցախում եղել է զորամիավորման հրամանատար, հարգված զինվորական, Հայաստանում տեւական ժամանակ ՀՀ ՊՆ Ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալն էր, իսկ վերջերս պետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել, քանի որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական վարույթով պայմանավորված՝ պետի պարտականությունները կասեցվել են։ Կարեն Շաքարյանը չնայած աչքի է ընկել հականիկոլական իր դիրքորոշումներով եւ նեղ միջավայրում չի էլ թաքցրել այդ մասին, սակայն «ուղտերթին» մասնակցել է, որ հավատարմություն հայտնի Փաշինյանին եւ նշանակվի պետի պաշտոնում։ Ավելին, որոշ տեղեկություններով՝ իր ղեկավարած բաժնի գրեթե բոլոր աշխատակիցներին պարտադրել է քաղաքացիական հագուստով մասնակցել երթին, որին նաեւ ՊՆ բազում այլ աշխատակիցներ են մասնակցել։
Եթե նախկինում նման բան լիներ, եւ ապաքաղաքական կառույցի ներկայացուցիչները մասնակցեին քաղաքական ղեկավարի կազմակերպած հավաքին, ապա տիեզերական մասշտաբի վայնասուն կբարձրացնեին։
դիտվել է 271 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային
Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Վաղը՝ հունվարի 13-ին ժամը 16:30-ին, AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ կիրականացնի, որի ընթացքում հրատապ նամակ կհանձնի ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի ապօրինի որոշման և Նարեկ Սամսոնյանի՝ դատարանի դահլիճում հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ։
Հունվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը