Բլոգեր Արտակ Ավետիսյանը կալանավորվեց – 15.05.2026, Sputnik Արմենիա

Բաժանորդագրվել

Շենգավիթ վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ նա բղավել էր «Նիկո՛լ, դավաճան»։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Բլոգեր Արտակ Ավետիսյանը կալանավորվեց 1 ամսով դատավոր Դավիթ Արղամանյանի որոշմամբ (Երևանի Կենտրոնի դատարան)։ Տեղեկությունը սոցցանցում հայտնել է Ավետիսյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Մայիսի 12-ին տեղեկացրել էինք, որ Շենգավիթ վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ «Նիկո՛լ, դավաճան» բղաված բլոգերին հղի կնոջ աչքի առաջ բռնի կերպով բերման են ենթարկել ոստիկանության բաժին։ Մայիսի 14-ին նրա տանը խուզարկություն է անցկացվալ։

ՀՀ քննչական կոմիտեն պնդում է, որ նա ֆեյսբուքյան իր էջի տեսանյութում հնչեցրել է ատելություն և թշնամանք հրահրող խոսքեր։

Արտակ Ավետիսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի հատկանիշներով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ):

Leave a comment