https://arm.sputniknews.ru/20260514/vakhecats-mardn-ir-anvtangutjuny-chi-karvogh-karavarel-samvel-karapetjan-102201953.html
Վախեցած մարդն իր անվտանգությունը չի կարող կառավարել. Սամվել Կարապետյան
Վախեցած մարդն իր անվտանգությունը չի կարող կառավարել. Սամվել Կարապետյան
Sputnik Արմենիա
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդի խոսքով՝ իշխանությունն իր դիրքերը պահելու համար ոչնչացնում է բիզնես նախաձեռնություններն ու թիրախավորում գործարարների… 14.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-14T23:59+0400
2026-05-14T23:59+0400
2026-05-15T00:17+0400
սամվել կարապետյան
հարցազրույց
նազենի հովհաննիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102202523_0:19:1280:739_1920x0_80_0_0_caead41a6626cf1533d7f6bbec0f5afc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Վախեցած մարդն իր անվտանգությունը չի կարող կառավարել, և նույնը վերաբերում է պետությանը։ Այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդման շրջանակում։ Կարապետյանը շեշտեց, որ ՀՀ անվտանգության հարցում աշխարհաքաղաքական ընտրությունը պետք է բխի բացառապես Հայաստանի շահերից։Նրա խոսքով՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, եթե չսպասարկեն Հայաստանի շահը, ապա ՀՀ-ն միշտ էլ այլընտրանք ունի։Կարապետյանն անդրադարձավ նաևՀայաստանի գործարար միջավայրին։ Նա պատմեց, որ երբ Ռուսաստանում սկսել է բիզնես ստեղծել, որևէ կապ չի ունեցել երկրի քաղաքական ղեկավարության հետ։ Նրա խոսքով՝ բիզնեսը կառուցվել է զրոյից և շուկայական տրամաբանությամբ։Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102202523_135:0:1146:758_1920x0_80_0_0_a0b59786cdca7a2d3b2f98c100edc236.jpg.webp
սամվել կարապետյան, հարցազրույց, նազենի հովհաննիսյան
սամվել կարապետյան, հարցազրույց, նազենի հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդի խոսքով՝ իշխանությունն իր դիրքերը պահելու համար ոչնչացնում է բիզնես նախաձեռնություններն ու թիրախավորում գործարարների ընտանիքներին:
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Վախեցած մարդն իր անվտանգությունը չի կարող կառավարել, և նույնը վերաբերում է պետությանը։ Այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդման շրջանակում։ Կարապետյանը շեշտեց, որ ՀՀ անվտանգության հարցում աշխարհաքաղաքական ընտրությունը պետք է բխի բացառապես Հայաստանի շահերից։
Նրա խոսքով՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, եթե չսպասարկեն Հայաստանի շահը, ապա ՀՀ-ն միշտ էլ այլընտրանք ունի։
«Ինձ համար կոնկրետ որոշում է, որ մենք պետք է ապահովենք Հայաստանի զարգացումը, բայց մենք չենք երգելու ուպարելու բոլորի հետ, որ ժողովրդին ցույց տանք, թե կարող ենք բեմի վրա սրա-նրա հետպարել։ Այդ «պարը» կարող է մեծ վնաս տալ մեր ժողովրդին։ Մենք թույլ չենք տա բերել Զելենսկուն, որ Հայաստանից այնպիսի հայտարարություն անի, որը կվնասի մեր երկրին ու ժողովրդին։ Մենք պետք է վարենք ռացիոնալ ու հայրենանվեր քաղաքականություն»,– ասաց նա։
Կարապետյանն անդրադարձավ նաևՀայաստանի գործարար միջավայրին։ Նա պատմեց, որ երբ Ռուսաստանում սկսել է բիզնես ստեղծել, որևէ կապ չի ունեցել երկրի քաղաքական ղեկավարության հետ։ Նրա խոսքով՝ բիզնեսը կառուցվել է զրոյից և շուկայական տրամաբանությամբ։
«Այս իշխանությունը Հայաստանում բիզնեսի համար վախի մթնոլորտ բերեց։ Երկիրը կարելի էքանդել, երբ ոչնչացնում ես գործարարին ուբիզնես նախաձեռնությունները, և սա արվում էիշխանությունը պահելու համար։ Հայաստանում չեք գտնի մի գործարարի, որի նկատմամբ հարուցված քրեական գործ չլինի։ Եսխոշոր գործարար գիտեմ, որի վրա 120 դրվագով քրեական գործ կա հարուցված։ Բոլոր գործարարների ընտանիքները թիրախում են. նրանց ծերծնողներն ու երեխաները չեն հասցնում դատարաններից ու քննչական մարմիններից դուրս գալ»,– շարունակեց Կարապետյանը։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։