Մենք ստիպված չենք եղել uպանել մարդկանց կամ փակել Հորմուզի նեղուցը. Օբաման՝ Իրանում պшտերազմի մասին

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման քննադատել է Իրանում պատերազմը։

«Մենք հաղթահարեցինք այն առանց մեկ հրթիռ արձակելու։ Մենք հեռացրինք նրանց հարստացված ուրանի 97%-ը։ Անկասկած, այն աշխատեց, և մենք ստիպված չէինք սպանել մի խումբ մարդկանց կամ փակել Հորմուզի նեղուցը»,-ասել է նա՝ մեկնաբանելով Իրանի հետ կնքված իր համաձայնագիրը։

Նա ենթադրել է, որ Թրամփը հրաժարվել է Իրանի միջուկային համաձայնագրից ոչ թե այն պատճառով, որ այն ձախողվել է, այլ որովհետև ինքն էր այն կնքել։

ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին։ Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց Իսլամական Հանրապետության հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ 

Leave a comment