Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, 15 երեխա հոսպիտալացվել է

Բաժանորդագրվել

ՀՎԿԱԿ–ը հայտնում է, որ ջրի հետազոտություն է անցկացվել և շեղումներ չեն հայտնաբերվել։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Շիրակի մարզի Գյումրի քաղաքում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը` նշելով, որ «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան տեղափոխվել են հիվանդանոց։

Ըստ պաշտոնական տվյալների՝ կենտրոնի սաները հոսպիտալացվել են Գյումրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք։ Բժիշկների փոխանցմամբ՝ բոլոր բուժառուների վիճակը գնահատվում է բավարար։ Այս պահին արձանագրվում է դրական դինամիկա, իսկ վերջին մեկ օրվա ընթացքում նոր դեպքեր չեն գրանցվել, ինչը հույս է տալիս, որ բռնկումը հնարավոր է եղել մեկուսացնել։

«Դեպքի առնչությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն իրականացրել են համաճարակաբանական ուսումնասիրություն, ինչպես նաև նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։ Խմելու ջրի հետազոտությունների արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել»,– ասված է հայտարարությունում։

ՀՎԿԱ–ն հայտնել է, որ կենսաբանական նմուշների հետազոտությունները շարունակվում են:

Leave a comment