https://arm.sputniknews.ru/20260514/eatm-elektraenergiaji-miasnakan-shukaji-gvortsarkumy-karvogh-e-hetadzgvel-minchev-2030-tvakany-102196357.html
ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի միասնական շուկայի գործարկումը կարող է հետաձգվել մինչև 2030 թվականը
ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի միասնական շուկայի գործարկումը կարող է հետաձգվել մինչև 2030 թվականը
Sputnik Արմենիա
Կողմերը դեռ չեն համաձայնեցրել մի շարք հարցեր, այդ թվում՝ անդրսահմանային սակարկությունների կազմակերպման հարցերը: 14.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-14T20:24+0400
2026-05-14T20:24+0400
2026-05-14T20:24+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
շուկա
էլեկտրաէներգիա
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) էլեկտրաէներգիայի միասնական շուկայի գործարկումը կարող է հետաձգվել մինչև 2030 թվականը: Այս մասին ասվում է Ղազախստանի էլեկտրաէներգետիկական ոլորտի զարգացման հայեցակարգի իրականացման մասին հաշվետվության մեջ, որը հրապարակվել է Ղազախստանի էներգետիկայի նախարարության կայքում։2019 թվականին ԵԱՏՄ երկրները հաստատել են միասնական շուկայի հիմնական կանոնները և այժմ աշխատում են այդ շուկային միանալու մոդելային պայմանագրի համաձայնեցման ուղղությամբ։Ավելի վաղ նախատեսվում էր ընդհանուր շուկան գործարկել 2025 թվականի հունվարի 1-ից, բայց հետո ժամկետը հետաձգվեց մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։ Այժմ, ըստ փաստաթղթի, ԵԱՏՄ հարթակում քննարկվում է նոր հետաձգում՝ ելնելով անդրսահմանային սակարկությունների կազմակերպման վերաբերյալ մի շարք մանրամասներ համաձայնեցնելու անհրաժեշտությունից։Փաստաթղթի համաձայն`ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայի իրագործումը պահանջում է ազգային օրենսդրությունների մերձեցման և արգելքների վերացման ուղղությամբ անդամ պետությունների հետագա համաձայնեցված աշխատանք:Հիշեցնենք` Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ավելի վաղ հայտնել էր, որ ԵԱՏՄ շուկայում էլեկտրաէներգիայի առաջին սակարկությունները փորձնական ռեժիմով պետք է անցկացվեին մինչև 2025 թվականի ավարտը։Ինչպես ավելի վաղ նշել էին ՀՀ կառավարությունում էներգետիկայի ոլորտի պատասխանատուները, հանրապետության համար ընդհանուր շուկային միանալը բարդանում է ԵԱՏՄ մյուս երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությամբ: Ուստի դեպի Ռուսաստան և այնտեղից էլեկտրաէներգիայի մատակարարումները պետք է համաձայնեցվեն Վրաստանի բարձրավոլտ ցանցերի հետ, իսկ նման համաձայնագրերի մշակման համար լրացուցիչ ժամանակ կպահանջվի։ Բացի այդ, Հայաստանը դեպի Վրաստան չունի ֆիզիկական այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք բավարար են մեծ ծավալով էլեկտրաէներգիա տեղափոխելու համար (կա 220 կՎ լարմամբ միայն մեկ գիծ, ևս 2-ը ունեն 110-ական կՎ հզորություն)։ Միայն անցյալ տարվա աշնանն է սկսվել 400 կՎ հզորությամբ գծի կառուցումը։
2026
Լուրեր
am_HY
եվրասիական տնտեսական միություն (եատմ), շուկա, էլեկտրաէներգիա
եվրասիական տնտեսական միություն (եատմ), շուկա, էլեկտրաէներգիա
Կողմերը դեռ չեն համաձայնեցրել մի շարք հարցեր, այդ թվում՝ անդրսահմանային սակարկությունների կազմակերպման հարցերը:
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) էլեկտրաէներգիայի միասնական շուկայի գործարկումը կարող է հետաձգվել մինչև 2030 թվականը: Այս մասին ասվում է Ղազախստանի էլեկտրաէներգետիկական ոլորտի զարգացման հայեցակարգի իրականացման մասին հաշվետվության մեջ, որը հրապարակվել է Ղազախստանի էներգետիկայի նախարարության կայքում։
2019 թվականին ԵԱՏՄ երկրները հաստատել են միասնական շուկայի հիմնական կանոնները և այժմ աշխատում են այդ շուկային միանալու մոդելային պայմանագրի համաձայնեցման ուղղությամբ։
Ավելի վաղ նախատեսվում էր ընդհանուր շուկան գործարկել 2025 թվականի հունվարի 1-ից, բայց հետո ժամկետը հետաձգվեց մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։ Այժմ, ըստ փաստաթղթի, ԵԱՏՄ հարթակում քննարկվում է նոր հետաձգում՝ ելնելով անդրսահմանային սակարկությունների կազմակերպման վերաբերյալ մի շարք մանրամասներ համաձայնեցնելու անհրաժեշտությունից։
Փաստաթղթի համաձայն`ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայի իրագործումը պահանջում է ազգային օրենսդրությունների մերձեցման և արգելքների վերացման ուղղությամբ անդամ պետությունների հետագա համաձայնեցված աշխատանք:
Հիշեցնենք` Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ավելի վաղ հայտնել էր, որ ԵԱՏՄ շուկայում էլեկտրաէներգիայի առաջին սակարկությունները փորձնական ռեժիմով պետք է անցկացվեին մինչև 2025 թվականի ավարտը։
Ինչպես ավելի վաղ նշել էին ՀՀ կառավարությունում էներգետիկայի ոլորտի պատասխանատուները, հանրապետության համար ընդհանուր շուկային միանալը բարդանում է ԵԱՏՄ մյուս երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությամբ: Ուստի դեպի Ռուսաստան և այնտեղից էլեկտրաէներգիայի մատակարարումները պետք է համաձայնեցվեն Վրաստանի բարձրավոլտ ցանցերի հետ, իսկ նման համաձայնագրերի մշակման համար լրացուցիչ ժամանակ կպահանջվի։ Բացի այդ, Հայաստանը դեպի Վրաստան չունի ֆիզիկական այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք բավարար են մեծ ծավալով էլեկտրաէներգիա տեղափոխելու համար (կա 220 կՎ լարմամբ միայն մեկ գիծ, ևս 2-ը ունեն 110-ական կՎ հզորություն)։ Միայն անցյալ տարվա աշնանն է սկսվել 400 կՎ հզորությամբ գծի կառուցումը։