Ինչպես Ծաղիկ կույսի արցունքները բուժիչ դարձան. Ծաղկեվանքի ավանդությունը

https://arm.sputniknews.ru/20260514/inchpes-tsaghik-kujsi-arcunqnery-buzhich-dardzan-tsaghkevanqi-avandutjuny-102191429.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102191260_246:0:1675:1072_1920x0_80_0_0_7bc340b79bec102295cce43a9867d166.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

համբարձում, ջանգյուլում, տեսանյութեր, վանք, արագածոտնի մարզ, видео

համբարձում, ջանգյուլում, տեսանյութեր, վանք, արագածոտնի մարզ, видео

Արա լեռան հարավային ստորոտին Ծաղկեվանքն է կամ Սուրբ Վարվառայի մատուռը՝ Հայաստանի ամենանշանավոր ուխտավայրերից մեկը, որը հայտնի է քարերից կաթող, բուժիչ համարվող ջրով։ Մարդիկ հեռուներից այստեղ են հասնում՝ ջրի գերբնական ազդեցությանը հավատալով։ Ջրում ցինկի պարունակությունը, ասում են` օգնում է տեսողության խնդիրների, հոդերի և մկանների հիվանդությունների, անպտղության դեպքում։ Մատուռը բարձունքում է՝ ժայռերի մեջ, բնական քարայրում։

Ծաղկեվանքի ճանապարհն այսօր հատկապես բազմամարդ էր։ Սուրբ Համբարձման տոնն է կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ ջանգյուլումը, որը Հայ առաքելական եկեղեցին նշում է Զատկից ուղիղ 40 օր հետո։

Վանքի անվանումը՝ «Ծաղկեվանք», կապվում է Ծաղիկ անունով մի աղջկա հետ։ Ասում են՝ իշխաններից մեկը հմայվում է նրա գեղեցկությամբ և ցանկանում բռնի տիրանալ։ Ծաղիկը փախչում և այս լեռներում է թաքնվում։ Իշխանը գտնում է Ծաղիկին։ Չցանկանալով նրա ձեռքերում հայտնվել՝ աղջիկը նետվում է ժայռից։ Ասում են՝ քարայր-մատուռի ներսում կաթող ջուրը Ծաղիկի արցունքներն են։

Իսկ քարայր- մատուռի մյուս անունն էլ Վարվառա կույսի հետ է կապվում, որը հարազատ հոր ձեռքով սպանվել է քրիստոնեական հավատքի համար։ Ասում են՝ Վարվառան փախել էր հորից, ապաստանել այս քարայրում, սակայն դաժան հայրը գտնում ու գլխատում է դստերը։ Սպանվելուց առաջ կույսը խնդրում է Տիրոջը, որ «ով իր բարեխոսությանը դիմի, բժշկվի, իսկ ով փորձության մեջ լինի, ազատվի դժվարություններից»։ Այդպես քարայրի ներսում կաթող ջուրը բժշկող հատկություն է ստանում։

Համբարձման տոնին նշվում է նաև Ծաղկեվանքի ուխտի օրը, երբ մարդիկ ոտքով հաղթահարում են ճանապարհի դժվարություններն ու քարայր-մատուռ հասնում՝ աղոթելու համար։

Ուխտագնացությունը տևում է 7 շաբաթ, ուխտավորները հաճախ գիշերում են վանքի մերձակայքում։

Ի դեպ, հաստատված ավանդույթի համաձայն՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ այսօր քարայր-մատուռ բերվեցին Սուրբ Վարվառայի կույսի մասունքները, նաև մատուցվեց Սուրբ և Անմահ պատարագ։

Leave a comment