Նախարարությունում մթնոլորտը խիստ տարբերվում է նախորդ մթնոլորտից, աշխատակիցների մոտիվացվածությունը բարձր է. Սրբուհի Գալյանը՝ պարգևավճարների մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ես ձեզ վստահեցնում եմ, որ աշխատակիցների մոտիվացվածության աստիճանը և նախարարությունում մթնոլորտը խիստ տարբերվում է նախորդ մթնոլորտից: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԱՆ նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով իրենց ստացած պարգևավճարներին:

«Ես չգիտեմ, թե որ նախարարը ինչքան է ստացել, ես գիտեմ մեր կատարողականի ցուցանիշը. այդ ժամանակահատվածի համար այն եղել է 70 տոկոս կամ դրանից բարձր:

Հաջորդ տարվա համար մենք ձգտել ենք 100 տոկոս կատարողական ապահովել, որպեսզի մեր նախարարության բոլոր աշխատակիցները պարգևատրվեն կամ ստանան ավելի բարձր աշխատավարձ»,- նշել է նա:

Leave a comment