https://arm.sputniknews.ru/20260514/hajtni-e-inch-meghadranq-e-arajadrvel-blvoger-artak-avetisjanin-102190753.html
Հայտնի է` ինչ մեղադրանք է առաջադրվել բլոգեր Արտակ Ավետիսյանին
Հայտնի է` ինչ մեղադրանք է առաջադրվել բլոգեր Արտակ Ավետիսյանին
Sputnik Արմենիա
ՀՀ քննչական կոմիտեն պնդում է, որ բլոգերը ատելություն և թշնամանք հրահրող խոսքեր է հնչեցրել սոցցանցում։ 14.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-14T19:30+0400
2026-05-14T19:30+0400
2026-05-14T19:30+0400
հայաստան
բլոգեր
հհ քննչական կոմիտե
քրեական գործ
արտակ ավետիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:104:1001:667_1920x0_80_0_0_d508babac62c945c4656d79762199845.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Ձերբակալված բլոգեր Արտակ Ավետիսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, և նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Մայիսի 12-ին տեղեկացրել էինք, որ Շենգավիթ վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ «Նիկո՛լ, դավաճան» բղաված բլոգերին հղի կնոջ աչքի առաջ բռնի կերպով բերման են ենթարկել ոստիկանության բաժին։ Այսօր հայտնի դարձավ, որ նրա տանը խուզարկություն է անցկացվում։ՀՀ քննչական կոմիտեն պնդում է, որ այդ օրը նա ֆեյսբուքյան իր էջի տեսանյութում հնչեցրել է ատելություն և թշնամանք հրահրող խոսքեր։Արտակ Ավետիսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի հատկանիշներով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ):
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_81ac8bdacacb31b6377ae9eb8713657c.jpg.webp
հայաստան, բլոգեր, հհ քննչական կոմիտե, քրեական գործ, արտակ ավետիսյան
հայաստան, բլոգեր, հհ քննչական կոմիտե, քրեական գործ, արտակ ավետիսյան
ՀՀ քննչական կոմիտեն պնդում է, որ բլոգերը ատելություն և թշնամանք հրահրող խոսքեր է հնչեցրել սոցցանցում։
ՀՀ քննչական կոմիտեն պնդում է, որ այդ օրը նա ֆեյսբուքյան իր էջի տեսանյութում հնչեցրել է ատելություն և թշնամանք հրահրող խոսքեր։
Արտակ Ավետիսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի հատկանիշներով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ):