https://arm.sputniknews.ru/20260514/lavrvovn-u-araghchin-qnnarkel-en-irani-shurj-banakcutjunnery-102188805.html
Լավրովն ու Արաղչին քննարկել են Իրանի շուրջ բանակցությունները
Լավրովն ու Արաղչին քննարկել են Իրանի շուրջ բանակցությունները
Sputnik Արմենիա
ՌԴ արտգործնախարարը կարևորել է հրադադարի պահպանումը: 14.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-14T18:38+0400
2026-05-14T18:38+0400
2026-05-14T18:38+0400
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
աբբաս արաղչի
սերգեյ լավրով
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102188137_0:315:1280:1035_1920x0_80_0_0_99637ace6104715f1e6116dd8a09e969.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին Նյու Դելիում քննարկել են Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։Լավրովը նշել է Իրանի շուրջ հակամարտությունում հրադադարի պահպանման կարևորությունը։«Ռուսական կողմը շեշտել է փխրուն հրադադարի ռեժիմի պահպանման, ինչպես նաև տարածաշրջանում իրադրության երկարաժամկետ և կայուն կարգավորման համար իրանա-ամերիկյան համապարփակ համաձայնության հասնելու նպատակով քաղաքական-դիվանագիտական ջանքերի խափանում թույլ չտալու կարևորությունը», – նշվում է հաղորդագրության մեջ:ՌԴ ԱԳ նախարարը խոսել է Իրանի շուրջ հակամարտության կարգավորմանն աջակցելու Մոսկվայի պատրաստակամության մասին։Լավրովը այսօր Նյու Դելիում մասնակցում է ԲՐԻԿՍ-ի և այդ միավորման գործընկեր երկրների արտգործնախարարների նիստին:Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 22-ին հայտարարեց, որ Պակիստանի խնդրանքով որոշել է երկարաձգել հրադադարը, բայց Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102188137_0:74:1280:1034_1920x0_80_0_0_c5cb5278466f5cd7eda48db3ec717e87.jpg.webp
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, սերգեյ լավրով
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, սերգեյ լավրով
ՌԴ արտգործնախարարը կարևորել է հրադադարի պահպանումը:
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին Նյու Դելիում քննարկել են Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները փոխվստահության մթնոլորտում հանգամանորեն քննարկել են բանակցային գործընթացը, որը կոչված է կարգավորելու Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սանձազերծված հակամարտությունը», – ասվում է հաղորդագրության մեջ:
Լավրովը նշել է Իրանի շուրջ հակամարտությունում հրադադարի պահպանման կարևորությունը։
«Ռուսական կողմը շեշտել է փխրուն հրադադարի ռեժիմի պահպանման, ինչպես նաև տարածաշրջանում իրադրության երկարաժամկետ և կայուն կարգավորման համար իրանա-ամերիկյան համապարփակ համաձայնության հասնելու նպատակով քաղաքական-դիվանագիտական ջանքերի խափանում թույլ չտալու կարևորությունը», – նշվում է հաղորդագրության մեջ:
ՌԴ ԱԳ նախարարը խոսել է Իրանի շուրջ հակամարտության կարգավորմանն աջակցելու Մոսկվայի պատրաստակամության մասին։
Լավրովը այսօր Նյու Դելիում մասնակցում է ԲՐԻԿՍ-ի և այդ միավորման գործընկեր երկրների արտգործնախարարների նիստին: