https://arm.sputniknews.ru/20260514/irani-taratsqvov-hjusisharav-nakhagitsy-chi-kvorcrel-ardiakanutjuny-bessvonvov-102188641.html
Իրանի տարածքով «Հյուսիս–հարավ» նախագիծը չի կորցրել արդիականությունը․ Բեսսոնով
Իրանի տարածքով «Հյուսիս–հարավ» նախագիծը չի կորցրել արդիականությունը․ Բեսսոնով
Sputnik Արմենիա
Մասնագետի խոսքով՝ ճյուղն ապագայում անպայման կզարգանա հենց արտահանման-ներմուծման փոխադրումների ուղղությամբ։ 14.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-14T18:28+0400
2026-05-14T18:28+0400
2026-05-14T18:28+0400
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
տրանսպորտային միջանցք
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102180346_0:0:1281:720_1920x0_80_0_0_37ae817227ec81215289501dd131cbc0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը լուրջ շտկումներ է մտցրել «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) զարգացման գործում, սակայն նախագիծը չի կորցրել իր արդիականությունը: «Կազան ֆորումի» շրջանակում Sputnik-ին տված հարցազրույցում այս մասին ասաց ԱՊՀ մասնակիցների համակարգող տրանսպորտային խորհրդի ղեկավար Գենադի Բեսսոնովը։Միաժամանակ Բեսսոնովը նշել է, որ շուրջ 90 մլն բնակչությամբ Իրանը մնում է կարևոր շուկա, իսկ Աֆղանստանի և Պակիստանի հետ հարևանությունն ակտիվ առևտրատնտեսական կապերի ներուժ է ստեղծում:Ըստ նրա` հեռանկարում երթուղին կզարգանա առաջին հերթին որպես արտահանման-ներմուծման փոխադրումների ուղղություն։Խոսելով ԱՊՀ տարածքում համագործակցության մասին՝ նա նշել է, որ միավորման տրանսպորտային միջանցքները վաղուց ձևավորված ենթակառուցվածք են, և հիմա ուշադրության կենտրոնում է արդեն գործող երթուղիների համաժամանակեցումը։«Խոսքն այժմ մի ենթակառուցվածքից մյուսը բեռների փոխանցման համաժամանակեցման, մաքսային խոչընդոտների հաղթահարման ժամկետների կրճատման մասին է։ Դա պիտի իրականանա թվայնացման միջոցով, որպեսզի ի վերջո բոլոր փաստաթղթերը ստանան էլեկտրոնային տեսք, և էապես կրճատվի սահմանով բեռների անցման ժամանակը», – ասել է Բեսսոնովը։Հիշեցնենք` «Հյուսիս-հարավ» ՄՏՄ-ի ստեղծման մասին միջազգային համաձայնագիրը ստորագրվեց 2000թ. սեպտեմբերի 12-ին Սանկտ Պետերբուրգում: Նախագծով նախատեսվում է մոտ 7,2 հազար կիլոմետր երկարությամբ տրանսպորտային երթուղի ստեղծել, որը պետք է Իրանի և Ռուսաստանի միջոցով Բալթյան տարածաշրջանը կապի Հնդկաստանի հետ: Միջանցքի թողունակությունը գնահատվում է տարեկան 20-30 մլն տոննա բեռ։Հայաստանը «Հյուսիս-հարավ» ՄՏՄ համաձայնագրին միացավ 2004 թվականին և երթուղուն կարող է ինտեգրվել համանուն ավտոմայրուղու կառուցման միջոցով։ Ենթադրվում է, որ Հնդկաստանից ապրանքները կհասնեն Իրան, այնուհետև՝ Հայաստան, իսկ այնտեղից դեպի Ռուսաստան կուղևորվեն նավահանգիստներով կամ «Վերին Լարս» անցակետով։Այս նախագծին մասնակցելը Հայաստանի համար նաև համագործակցության հնարավորություններ է բացում համաձայնագրի մյուս երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի, Օմանի, Ղազախստանի, Բելառուսի և այլ պետությունների հետ՝ ենթակառուցվածքների զարգացման, միջազգային փոխադրումների և սահմանային ընթացակարգերի պարզեցման ոլորտներում:
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102180346_54:0:1014:720_1920x0_80_0_0_670118803d76695656346999cdad9030.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք, տրանսպորտային միջանցք, տեսանյութ, տեսանյութեր, видео
իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք, տրանսպորտային միջանցք, տեսանյութ, տեսանյութեր, видео
Մասնագետի խոսքով՝ ճյուղն ապագայում անպայման կզարգանա հենց արտահանման-ներմուծման փոխադրումների ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը լուրջ շտկումներ է մտցրել «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) զարգացման գործում, սակայն նախագիծը չի կորցրել իր արդիականությունը: «Կազան ֆորումի» շրջանակում Sputnik-ին տված հարցազրույցում այս մասին ասաց ԱՊՀ մասնակիցների համակարգող տրանսպորտային խորհրդի ղեկավար Գենադի Բեսսոնովը։
«Իրանի տարածքով «Հյուսիս-հարավ» ճյուղը մոտ ապագայում չի դիտարկվում որպես տարանցիկ միջանցք դեպի Հնդկական օվկիանոս և մասնավորապես Հնդկաստան», – ասել է նա:
Միաժամանակ Բեսսոնովը նշել է, որ շուրջ 90 մլն բնակչությամբ Իրանը մնում է կարևոր շուկա, իսկ Աֆղանստանի և Պակիստանի հետ հարևանությունն ակտիվ առևտրատնտեսական կապերի ներուժ է ստեղծում:
Ըստ նրա` հեռանկարում երթուղին կզարգանա առաջին հերթին որպես արտահանման-ներմուծման փոխադրումների ուղղություն։
Խոսելով ԱՊՀ տարածքում համագործակցության մասին՝ նա նշել է, որ միավորման տրանսպորտային միջանցքները վաղուց ձևավորված ենթակառուցվածք են, և հիմա ուշադրության կենտրոնում է արդեն գործող երթուղիների համաժամանակեցումը։
«Խոսքն այժմ մի ենթակառուցվածքից մյուսը բեռների փոխանցման համաժամանակեցման, մաքսային խոչընդոտների հաղթահարման ժամկետների կրճատման մասին է։ Դա պիտի իրականանա թվայնացման միջոցով, որպեսզի ի վերջո բոլոր փաստաթղթերը ստանան էլեկտրոնային տեսք, և էապես կրճատվի սահմանով բեռների անցման ժամանակը», – ասել է Բեսսոնովը։
Հիշեցնենք` «Հյուսիս-հարավ» ՄՏՄ-ի ստեղծման մասին միջազգային համաձայնագիրը ստորագրվեց 2000թ. սեպտեմբերի 12-ին Սանկտ Պետերբուրգում: Նախագծով նախատեսվում է մոտ 7,2 հազար կիլոմետր երկարությամբ տրանսպորտային երթուղի ստեղծել, որը պետք է Իրանի և Ռուսաստանի միջոցով Բալթյան տարածաշրջանը կապի Հնդկաստանի հետ: Միջանցքի թողունակությունը գնահատվում է տարեկան 20-30 մլն տոննա բեռ։
Հայաստանը «Հյուսիս-հարավ» ՄՏՄ համաձայնագրին միացավ 2004 թվականին և երթուղուն կարող է ինտեգրվել համանուն ավտոմայրուղու կառուցման միջոցով։ Ենթադրվում է, որ Հնդկաստանից ապրանքները կհասնեն Իրան, այնուհետև՝ Հայաստան, իսկ այնտեղից դեպի Ռուսաստան կուղևորվեն նավահանգիստներով կամ «Վերին Լարս» անցակետով։
Այս նախագծին մասնակցելը Հայաստանի համար նաև համագործակցության հնարավորություններ է բացում համաձայնագրի մյուս երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի, Օմանի, Ղազախստանի, Բելառուսի և այլ պետությունների հետ՝ ենթակառուցվածքների զարգացման, միջազգային փոխադրումների և սահմանային ընթացակարգերի պարզեցման ոլորտներում: