Որքան գումար են ստացել Խամզատ Չիմաևը և Շոն Ստրիքլենդը UFC-ի չեմպիոնական մենամարտի համար

UFC-ի միջին քաշային կարգի չեմպիոնի կոչումը կորցրած Խամզատ Չիմաևը մեծ պարգևավճար է ստացել նախորդ մենամարտի համար։

UFC 328 մրցաշարի գլխավոր մենամարտի մասնակցության համար 32-ամյա չեչեն մարտիկը ստացել է 3,09 միլիոն դոլար, հաղորդում է Fightbasics-ը։

Չիմաևին հաղթած ամերիկացի Շոն Ստրիքլենդի հոնորարը կազմել է 1,08 միլիոն դոլար։

Նյու Ջերսիում կայացած մենամարտում 35-ամյա Ստրիքլենդը հաղթանակի էր հասել միավորներով՝ 47։48, 48։47, 47։48։ Դա Խամզատ Չիմաևի առաջին պարտությունն էր խառը մենամարտերում, որտեղ ունի 15 հաղթանակ։ Շոն Ստրիքլենդն ունի 31 հաղթանակ ու 7 պարտություն։

Leave a comment