Մտավախություն չունեմ․ Փաշինյանը՝ ռուսական 102–րդ ռազմաբազայի ներգրավման մասին

https://arm.sputniknews.ru/20260514/mtavakhutjun-chunem-pashinjany-rusakan-102rd-razmabazaji-nergravman-masin-102179450.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/38/18/381854_90:0:1509:1064_1920x0_80_0_0_fc83bb79d822a50a4974b7e92feeb6dd.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գյումրու 102–րդ ռազմաբազա, հայաստան, ռուսաստան, նիկոլ փաշինյան

գյումրու 102–րդ ռազմաբազա, հայաստան, ռուսաստան, նիկոլ փաշինյան

Բաժանորդագրվել

Փաշինյանի խոսքով՝ արտահանձնումների վերաբերյալ որոշումները կայացվում են ՀՀ օրենսդրության և գործին համապատասխան։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մտավախություն չունի, թե ռուսական 102-րդ ռազմաբազան կարող է ներգրավվել ՀՀ-ում կալանավորված ՌԴ քաղաքացիներին պաշտպանելու համար։ Նա այդ մասին հայտարարեց Աջափնյակում արտագնա ասուլիսի ժամանակ։

Մայիսի 13-ին Ռուսաստանի Պետդուման որոշում է ընդունել, որը թույլատրում է զինված ուժերին ներգրավել արտերկրում կալանավորված ռուսաստանցիներին պաշտպանելու համար: Խոսքն օտարերկրյա դատարանների որոշումների մասին է, որոնց լիազորությունները որոշվել են առանց Ռուսաստանի մասնակցության, կամ որոնք գործում են ոչ միջազգային պայմանագրի կամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշման հիման վրա։ Այսօր նաև հայտնի դարձավ, որ ՀՀ–ն ներառվել է ԱՄՆ-ի հայցերով ՌԴ քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում։ Ցանկը կազմվել է այս կամ այն երկրի տարածքում ԱՄՆ հայցերով Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման մեկ և ավելի փաստացի հաստատված դեպքերի մասին տեղեկությունների հիման վրա:

«102-րդ ռազմաբազան, անկախ նրանից, թե ինչ օրենքներ են գործում Ռուսաստանում, պետք է գործի ՀՀ օրենսդրության շրջանակում և ՀՀ իրավազորության շրջանակում»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց՝ բազմաթիվ դեպքեր կան, երբ ՀՀ-ում անազատության մեջ ձերբակալվում են մարդիկ ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի հայտով։

«Եղել են դեպքեր, երբ Ռուսաստանի հայտով մարդ է ձերբակալվել ՀՀ-ում, եղել է` ԱՄՆ-ի հայտով, եղել են դեպքեր, երբ հայտը բավարարվել է, արտահանձնվել են, եղել է, որ հայտը չի բավարարվել, չի արտահանձնվել։ Մենք կայացնում ենք որոշումներ մեր օրենսդրության և գործին համապատասխան»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ լինում են դեպքեր, երբ նույն անձի ձերբակալման վերաբերյալ հայտ է ստացվում միանգամից մի քանի երկրից, հանձնել–չհանձնելու որոշումները կայացվում են տրամաբանության շրջանակում։

Leave a comment