Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն Աբու Դաբիում այսօր կայացած հանդիպման ժամանակ քննարկել են TRIPP-ի և այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը։ ՀՀ կառավարությունը հանդիպումից մանրամասներ է հայտնել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան ԱՄԷ–ի մայրաքաղաքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանը Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցով է մեկնել։ Փետրվարի 4-ին Աբու Դաբիում նա մասնակցելու է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը։

«Կողմերը ողջունել են Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը: Նրանք ընդունել են, որ երկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին՝ առօրյայում։ Նրանք գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրի մեկնարկի և Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի շարունակական արտահանման, ինչպես նաև երրորդ երկրներից հացահատիկի և այլ ապրանքների տարանցման իրականացման կապակցությամբ՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան»,–ասված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են շարունակել ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Նրանք նաև ողջունել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները և համաձայնել վստահության ամրապնդման միջոցառումների ընդլայնման անհրաժեշտության հարցում։

,-ասված է հաղորդագրության մեջ։

Sputnik Արմենիա

Leave a comment