Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր անդրադարձել է նոր Սահմանադրության մշակմանը և մանրամասներ հայտնել
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր անդրադարձել է նոր Սահմանադրության մշակմանը և մանրամասներ հայտնել։
«Մեր առաջնահերթություններից է նոր Սահմանադրության տեքստի վերջնականացումը, և դա ակնկալվում է իրականացնել առաջիկա կիսամյակի ընթացքում», ասել է Գալյանն ասուլիսի ժամանակ։
Նախարարը հայտնել է, որ հրապարակման ենթակա տեքստը պատրաստ կլինի այս տարվա մարտին, և կկազմակերպվեն իրազեկման արշավներ։
«Կան բազմաթիվ հարցեր, որոնք քննարկվել, քվեարկվել ու ընդունվել են խորհրդի կողմից, և մենք պարտականություն ունենք հանրության հետ կոմունիկացվել», – նշել է նախարարը։
Գալյանի խոսքով՝ նոր Սահմանադրությունը այլ կերպ, քան հանրաքվեն է, ընդունվել չի կարող, այսինքն՝ վերջնական խոսքը պատկանելու է ժողովրդին։