«Ռեալը» հայտարարել է նախագահի վաղաժամ ընտրությունների մասին

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է ակումբի նախագահի և տնօրենների խորհրդի վաղաժամ ընտրությունների մասին։ Հանձնաժողովը հայտարարել է ընտրական գործընթացի մեկնարկի մասին։ Թեկնածուների առաջադրումը կտևի մինչև մայիսի 23-ը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

Նախագահի ընտրության օրն ու վայրը կհայտարարվի ավելի ուշ՝ երկու և ավելի թեկնածուների առաջադրման դեպքում։ Փոստային քվեարկությունը նույնպես հասանելի կլինի ընտրական կանոնակարգում սահմանված պահանջներին և պայմաններին համապատասխան։

Հիշեցնենք, որ Ֆլորենտինո Պերեսը 2009 թվականից է «Ռեալի» նախագահը, պաշտոնը զբաղեցրել է նաև 2000-2006 թթ․։ Անցած տարի իսպանացին վերընտրվել էր պաշտոնում։

Leave a comment