Չինարենի կամուրջ» համաշխարհային մրցույթը Հայաստանում

Երևանում տեղի ունեցավ «Չինարենի կամուրջ» համաշխարհային մրցույցի հայաստանյան փուլի ամփոորիչ մասը:
Միջոցառման բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Լի Սինվեյը և ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը:
Ինչպես նշեց դեսպան Լի Սինվեյը, լեզուն հանդիսանում է այն բանալին, որը հայ երիտասարդների համար բացում է Չինաստանի զարգացման հեռանկարները։

​Փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն իր հերթին շեշտադրեց, որ չինարենի ուսուցման ընդլայնումը Հայաստանում պետական մակարդակով կարևորվող կրթական առաջնահերթություն է։

Չինարենի իմացության ստուգում նախատեսող մրցույթին մասնակցել են Հայաստանի տարբեր բուհերից ու դպրոցներից ուսանողներ և դպրոցականներ:
«Չինարենի կամուրջ» մրցույթի հայաստանյան փուլն անցկացվում է ՀՀ-ում Չինաստանի դեպանության նախաձեռնությամբ և ԲՊՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի համակարգմամբ:

Leave a comment