Ոչ մեկ իրենցից պաշտոն չի խնդրել, այո՛, հեղափոխությանն աջակցել ենք․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

14.05.2026 | 13:08

«Ոչ մեկը իրենցից պաշտոն չի խնդրել, այո՛, հեղափոխությանը, աջակցել ենք»,- այս մասին քարոզարշավի 7-րդ օրը ԿԲ-ի մոտ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։ Նրա խոսքով՝ հեղափոխության ժամանակ խոստումներ են տրվել, որ ժողովրդի շահերը կպաշտպանվի և վարկային բեռը կնվազեցվի, այդ խոստումը, Մարուքյանի գնահատմամբ, դրժել են։

«Հեղափոխության ժամանակ խոսք է տրվել, որ Արցախյան հիմնախնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններով կլինի, այդ խոստումը դրժվել է, բանակցությունները տապալվել են։ 2021 թվականի ընտրություններին խոստում է տրվել ժողովրդին, որ կլինի հայկական Արցախ, բանակցությունների միջոցով այդ խոստումը, այդ գծած կարմիր գծերը դրժվել են»,- ասաց Մարուքյանը։

Նրա խոսքով՝ այն ժամանակ խոստումների է հավատեցել ու դրա համար էլ աջակցել է։

«Լավ խոստում է տրվել, լավ խոստմանը աջակցություն է եղել։ Հիմա պարզվել է, որ այս հանգամանքներում մարդիկ խաբվել են, այդ թվում՝ ես, այն մեկը, բոլոր քաղաքական ուժերը, ովքեր որ աջակցել են և բոլորս էլ ժողովրդի երեսին պարզ կանգնած նայելով ասել ենք, ասում ենք և շարունակենք ասել։ Մեկը մեկի հետ կապ չունի»,- ասաց ԼՀԿ-ի վարչապետի թեկնածուն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment