Ղրիմում ձերբակալվել են Կիևի 2 գործակալներ. նրանք մեղադրվում են պետական դավաճանության մեջ

https://arm.sputniknews.ru/20260514/ghrimum-dzerbakalvel-en-kievi-2-gvortsakalner-nranq-megharvum-en-petakan-davatshanutjan-mej-102165603.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102164501_126:0:766:480_1920x0_80_0_0_874c80eaa53d9564e7dbf95164a0f169.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութեր, տեսանյութ, կիև, լրտես, գործակալ, видео, ղրիմ

անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութեր, տեսանյութ, կիև, լրտես, գործակալ, видео, ղրիմ

Բաժանորդագրվել

Հարուցվել են քրեական գործեր պետական դավաճանության հոդվածով:

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Ձերբակալվել են Ղրիմի երկու բնակիչներ, որոնք ուկրաինական կողմին փոխանցում էին տեղեկություններ ռազմական օբյեկտների մասին և թերակղզու տարածքային պաշտպանության անդամների անհատական տվյալներ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ-ն:

Նշվում է, որ Կրասնոպերեկոպսկի շրջանի բնակիչը Telegram մեսենջերով սեփական նախաձեռնությամբ կապ է հաստատել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցչի հետ և նրան փոխանցել է լուսանկարներ ու տեսանյութեր, ինչպես նաև կոորդինատներ և այլ տեղեկություններ թերակղզու տարածքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օբյեկտների տեղակայման վայրերի մասին:

Նովոռոսիյսկի 2 բնակիչ է կալանավորվել. նրանք տվյալներ են փոխանցել ուկրաինացի ահաբեկիչներին

Երկրորդ կասկածյալը Սիմֆերոպոլի բնակիչ է, որը համացանցում կապ է հաստատել Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության հետ և գաղտնի համագործակցության պատրաստակամություն հայտնել: Նա նույնիսկ գործակալի կեղծանուն է ընտրել և համաձայնել է տեղեկություններ հայտնել Ղրիմի տարածքային պաշտպանության ներկայացուցիչների կադրային կազմի և անհատական տվյալների վերաբերյալ։

«Համակարգողի ցուցումով նա հակառակորդին տվյալներ է փոխանցել ռուսական ռազմական տեխնիկայի տեղաշարժի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պաշտպանության օբյեկտների վերաբերյալ, որոնք հետագայում կարող էին օգտագործվել դիվերսիաներ ծրագրելու և Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրթիռահրետանային հարվածներ հասցնելու համար»,-պատմել են հատուկ ծառայությունից:

Երկու չարագործները ձերբակալվել են Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցների կողմից: Հարուցվել են քրեական գործեր պետական դավաճանության հատկանիշներով:

Ռուսաստանի 4 քաղաքում ձերբակալել են Ուկրաինայի հատուկ ծառայությունների 5 գործակալի

Leave a comment