Ադրբեջանն ու Իսրայելը կգործակցեն արհեստական բանականության ոլորտում


 

1lurer. Ադրբեջանն ու Իսրայելը համաձայնել են համագործակցել գերհամակարգիչների մշակման ոլորտում՝ արհեստական ​​բանականության վերաբերյալ հուշագրի շրջանակներում` հայտնում են իսրայելական և ադրբեջանական ԶԼՄ-ները։


 


Ադրբեջանում Իսրայելի դեսպանատնից հայտնել են, որ փաստաթուղթը նախատեսում է նաև համատեղ աշխատանք քաղաքացիական արհեստական բանականության հավելվածների ուղղությամբ, կադրերի պատրաստում և գիտական հետազոտությունների անցկացում:


 


Իսրայելի դեսպան Ռոնեն Կրաուսը նշել է, որ համաձայնագիրը արտացոլում է Բաքվի և Թել Ավիվի միջև տեխնոլոգիական և ռազմավարական կապերի ամրապնդումը։


 


Հեղինակ`Մարիամ Մխիթարյան


 


 


Leave a comment