Մայիսի 14-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ բանակցությունների սկսվելուց առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտասանած ելույթը տևել է երկու րոպե։
Իր ելույթի ընթացքում քաղաքական գործիչը շնորհակալություն է հայտնել իր չինացի գործընկերոջը ՉԺՀ մայրաքաղաք այցելելու հնարավորության համար։
«Դե ինչ, նախագահ Սի, ես ցանկանում եմ ձեզ անկեղծորեն շնորհակալություն հայտնել։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն», – նշել է Թրամփը։
Հանդիպման բաց հատվածում Սի Ձինպինը հայտարարել է, որ Չինաստանը և Միացյալ Նահանգները «պետք է լինեն գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ»։
Փակ դռների հետևում ընթացող 2 երկրների նախագահների միջև բանակցությունները տևել են 2 ժամ 15 րոպե։