Այսօր՝ մայիսի 14-ին, Երևանում մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը։ Ի տարբերություն նախորդ նիստերի՝ այսօրվա քննարկումներն անցնում են առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության։
Գործադիրի ղեկավարն արձակուրդ է վերցրել։ Որոշումը պայմանավորված է սպասվող հերթական խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավով, որին վարչապետը մտադիր է լիարժեքորեն մասնակցել։
Նիստի ընթացքում օրակարգային հարցերի քննարկումն ու որոշումների ընդունումն իրականացվում է փոխվարչապետի գլխավորությամբ, իսկ նախարարական կաբինետն անցել է ընթացիկ հարցերի հաստատմանը։