ԶՊՄԿ-ի համար սկզբունքային է, որ ընկերության աշխատակազմը համալրվի տարածաշրջանի աշխատուժով



Տեսանյութեր

Երիտասարդների մասնագիտական կողմնորոշումը ԶՊՄԿ-ի կարևոր առաջնահերթություններից է։

 Այդ նպատակով ընկերությունը շարունակաբար հյուրընկալում է դպրոցականների և ուսանողների՝ հնարավորություն տալով նրանց սեփական աչքերով տեսնել հանքի և արտադրական տարածքների աշխատանքը, ծանոթանալ ոլորտի առանձնահատկություններին և ապագա մասնագիտությունների հնարավորություններին։

 Այս անգամ ԶՊՄԿ-ի հյուրերը Գեղանուշ բնակավայրի բարձր դասարանցիներն էին։ Այցի ընթացքում աշակերտները շրջեցին հանքում, հետևեցին հսկա տեխնիկայի աշխատանքին, ինչպես նաև այցելեցին հարստացուցիչ ֆաբրիկա։

 Այցից հետո շատերը խոստովանեցին, որ երկրաբանության և ոլորտի այլ մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը կրկնապատկվեց։

 ԶՊՄԿ-ի համար սկզբունքային է, որ ընկերության աշխատակազմը համալրվի տարածաշրջանի աշխատուժով։ Այսօր ընկերության շուրջ 4800 աշխատակիցների ավելի քան 90 տոկոսը տեղացիներ են։

 




Leave a comment