Հնդկաստանում փոթորկի զոհ է դարձել մոտ 90 մարդ

Բաժանորդագրվել

Նահանգի գլխավոր նախարարը պաշտոնյաներին հանձնարարել է տուժածներին օգնություն և ֆինանսական աջակցություն տրամադրել մեկ օրվա ընթացքում:

Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում փոթորկի հետևանքով զոհվել է մոտ 90 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով բնական աղետների հետևանքների դեմ պայքարի և արտակարգ օգնության պետական վարչությանը:

Մասնավորապես, մի քանի զոհ կա ծառերի ընկնելու և տների պատերի փլուզման հետևանքով:

Փոթորիկ Թուրքիայում. 1 մարդ մահացել է, 40–ը՝ վնասվածքներ ստացել

Գործակալության տվյալներով՝ տուժել է 53 մարդ, վնասվել է 87 տուն, սատկել է 114 գլուխ ընտանի կենդանի:

Քամու պոռթկումները պոկել են գովազդային վահանակները, արմատախիլ արել ծառերը, որոնք ընկել են նաև կայանված ավտոմեքենաների վրա:

Նահանգի գլխավոր նախարարը պաշտոնյաներին հանձնարարել է տուժածներին օգնություն և ֆինանսական աջակցություն տրամադրել մեկ օրվա ընթացքում:

Leave a comment