Ադրբեջանում ձերբակալված ռուսներից երկուսը դատապարտվել են 3 տարվա ազատազրկման

Քաղաքականություն

13.05.2026 | 20:49

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը դատավճիռ է կայացրել Ռուսաստանի քաղաքացիներ Իգոր Զաբոլոտսկիի  և Իլնուր Վալիտովի նկատմամբ, որոնք մեղադրվում են փողերի լվացման մեջ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ չնայած դատարանը երկու անձանց էլ մեղավոր է ճանաչել 98 հազար մանաթի չափով անօրինական միջոցներ օրինականացնելու մեջ (Քրեական օրենսգրքի 193-1.3.2 հոդված), այն կիրառել է օրենսդրությամբ թույլատրված մեղմացման մեխանիզմը: Այսպիսով, 7 տարուց սկսվող ազատազրկման պատիժը կրճատվել է մինչև 3 տարի՝ կիրառելով Քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածը:

2020 թվականին ՏՏ ոլորտի մասնագետ Զաբոլոտսկին Ռուսաստանում քրեական հետապնդման է ենթարկվել և տուգանվել անօրինական առցանց խաղատուն կազմակերպելու համար։

Նշենք, որ ավելի վաղ գործարար և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Ալեքսանդր Վայսերոն, որը 10 ամիս է, ինչ գտնվում է Ադրբեջանում բանտում, դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման։ Նա և մի շարք ռուսներ ձերբակալվել էին Բաքվում 2025 թվականի հուլիսի 1-ին՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ​​հակամարտության ֆոնին։

Դրանից կարճ ժամանակ առաջ ԱԴԾ-ն Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի դեմ ռեյդ էր իրականացրել, որի արդյունքում երկու մարդ էր զոհվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment