https://arm.sputniknews.ru/20260513/bacahajtvel-e-kiberhancagvortsutjan-hertakan-depqy-ngn-102151109.html
Բացահայտվել է կիբեռհանցագործության հերթական դեպքը. ՆԳՆ
Բացահայտվել է կիբեռհանցագործության հերթական դեպքը. ՆԳՆ
Sputnik Արմենիա
Հանցավոր խումբը գործել է Արագածոտնի մարզում։ 13.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-13T22:51+0400
2026-05-13T22:51+0400
2026-05-13T22:51+0400
տեսանյութեր
կիբեռհանցագործություն
կիբեռանվտանգություն
աշտարակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102150434_0:0:801:450_1920x0_80_0_0_7861951260b6265ab9480aef0d96a505.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Ոստիկանները բացահայտել են կիբեռհանցագործության հերթական դեպքը։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ մի խումբ անձինք Արագածոտնի մարզի Կարբի գյուղի առանձնատներից մեկում տեղադրել են մասնագիտացված համակարգչային տեխնիկա և հատուկ մշակված ծրագրերի միջոցով իրականացրել խոշորամասշտաբ համակարգչային հափշտակություններ:Ապրիլի 29-ին, դատարանի որոշմամբ, նշված առանձնատանը իրականացրել են խուզարկություն։ Հայտնաբերվել և առգրավվել են հանցանքի գործիք տեխնիկական միջոցները, այդ թվում՝ համակարգչային տեխնիկան, բջջային հեռախոսներն ու ենթադրյալ հանցավոր գործունեության մեջ օգտագործվող այլ սարքավորումներ։«Խմբի գործունեության ուղղություններից մեկը եղել է զանգերի անօրինական տերմինացիան: Այն հեռահաղորդակցության ոլորտում տարածված հանցագործություն է, որը կոչվում նաև GSM-ֆրոդ կամ SIM-բոքսինգ»,– նշված է հաղորդագրությունում։Հանցավոր խումբը օգտագործել է բարձր տեխնոլոգիական լուծումներ։ Օրինակ` օտարերկրյա մի շարք ընկերություններից ձեռք են բերել համապատասխան ծառայություններ և VoIP (Voice over IP) հարթակներ, որոնց միջոցով միջազգային հեռախոսային հոսքը համացանցային կապուղիներով ներբեռնվել է տեղական հեռահաղորդակցության ցանցեր՝ ձևակերպելով որպես տեղական զանգեր:Իսկ թվային հետքերը վերացնելու և բացահայտման ռիսկը նվազեցնելու նպատակով` հանցավոր խումբը կիրառել է քողարկման հատուկ մեթոդներ, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները փոխակերպվել են կրիպտոարժույթի:
աշտարակ
2026
Լուրեր
am_HY
Քրեական ոստիկանները զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ են բացահայտել
Sputnik Արմենիա
Քրեական ոստիկանները զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ են բացահայտել
2026-05-13T22:51+0400
true
PT0M32S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102150434_100:0:700:450_1920x0_80_0_0_3f459bffd97f217d834ca8a8df65cf4d.jpg.webp
տեսանյութեր, видео, կիբեռհանցագործություն, կիբեռանվտանգություն, աշտարակ
տեսանյութեր, видео, կիբեռհանցագործություն, կիբեռանվտանգություն, աշտարակ
Հանցավոր խումբը գործել է Արագածոտնի մարզում։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Ոստիկանները բացահայտել են կիբեռհանցագործության հերթական դեպքը։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մի խումբ անձինք Արագածոտնի մարզի Կարբի գյուղի առանձնատներից մեկում տեղադրել են մասնագիտացված համակարգչային տեխնիկա և հատուկ մշակված ծրագրերի միջոցով իրականացրել խոշորամասշտաբ համակարգչային հափշտակություններ:
«Խմբի գործունեության ուղղություններից մեկը եղել է զանգերի անօրինական տերմինացիան: Այն հեռահաղորդակցության ոլորտում տարածված հանցագործություն է, որը կոչվում նաև GSM-ֆրոդ կամ SIM-բոքսինգ»,– նշված է հաղորդագրությունում։
Հանցավոր խումբը օգտագործել է բարձր տեխնոլոգիական լուծումներ։ Օրինակ` օտարերկրյա մի շարք ընկերություններից ձեռք են բերել համապատասխան ծառայություններ և VoIP (Voice over IP) հարթակներ, որոնց միջոցով միջազգային հեռախոսային հոսքը համացանցային կապուղիներով ներբեռնվել է տեղական հեռահաղորդակցության ցանցեր՝ ձևակերպելով որպես տեղական զանգեր:
«Իրականացվել են տարբեր որակի տրաֆիկների միախառնում և արհեստական րոպեների գեներացում՝ ստվերային եկամուտների ապահովման համար: Խմբավորման հանցավոր սխեման ներառել է նաև հեռահաղորդակցության համակարգերում վնասաբեր ծրագրակազմերի կիրառումը: Օգտագործելով արհեստական բանականության և ծրագրավորման տարբեր լեզուներով հատուկ հրահանգներ՝ հանցագործները թիրախավորել են անհատական օգտահաշիվները, ինչը հնարավորություն է տվել մուտք գործել քաղաքացիների անձնական հաշիվներին և իրականացնել ֆինանսական միջոցների ուղղակի հափշտակություն»,– ասված է հաղորդագրությունում։
Իսկ թվային հետքերը վերացնելու և բացահայտման ռիսկը նվազեցնելու նպատակով` հանցավոր խումբը կիրառել է քողարկման հատուկ մեթոդներ, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները փոխակերպվել են կրիպտոարժույթի: