Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել

Քաղաքականություն

13.05.2026 | 22:18

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հայտնել է, որ մայիսի 13-ին Աշտարակի Ներսես Աշտարակեցու հրապարակում կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին ժամը 19:55-ի դրությամբ մասնակցել է շուրջ 2250 մարդ։ ԻՔՄ-ի փոխանցմամբ՝ հաշվարկն իրականացվել է աերոնկարահանման և մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

«Այսօր՝ մայիսի 13-ին, Աշտարակի Ներսես Աշտարակեցու հրապարակում ժամը 19:30-ից մեկնարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:55-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 2250 մարդ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Հաշվարկում ներառված չեն ծառերի տակ գտնվող մարդիկ:

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ:

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ»,- ասված է հաղորդագրությունում:

Leave a comment