Հաշտարարության ինստիտուտի թվայնացման արդյունքում ՀՀ-ում արձանագրվել են դրական ցուցանիշներ. Գալյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հաշտարարության ինստիտուտի թվայնացման արդյունքում Հայաստանում արձանագրվել են դրական ցուցանիշներ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նախարարի խոսքով՝ ընտանեկան որոշ գործերի շրջանակում գործող պարտադիր հաշտարարության համակարգը ունի համապատասխան թվային հարթակ, որի միջոցով հնարավոր է իրականացնել հաշտարարության ամբողջ գործընթացը։
«Մեր երկրում ընտանեկան որոշ գործերով գործում է պարտադիր հաշտարարության համակարգ, և կա համապատասխան թվային հարթակ, որի միջոցով հաշտարարության գործընթացը կարող է տեղի ունենալ»,– նշեց Սրբուհի Գալյանը։
Նրա տեղեկացմամբ՝ ներկայումս հաշտարարությանն ուղղված դիմումների շուրջ 30 տոկոսի քննությունն ավարտվում է հաշտության համաձայնությամբ։