Իրանը թույլ չի տա, որ ամերիկյան զենքը Հորմուզի նեղուցով անցնի Մերձավոր Արևելքի բազաներ։ Այս մասին հայտարարել է Իրանի ռազմական խոսնակ Մոհամմադ Աքրամինիան։
«Այսուհետ մենք թույլ չենք տա, որ ամերիկյան զենքը անցնի Հորմուզի նեղուցով և հասնի տարածաշրջանային բազաներ», – ասել է ռազմական խոսնակը՝ նշելով, որ Հորմուզի արևմտյան մասը գտնվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարության ներքո, իսկ արևելյան մասը՝ Իրանի բանակի, սակայն, և՛ բանակը, և՛ ԻՀՊԿ-ն գործում են համակարգված ձևով։
Ավելի վաղ Իրանից հայտարարել էին, որ Իրանը Հորմուզի նեղուցով թույլ չի տա անցնել իր դեմ պատժամիջոցներ սահմանող երկրների նավերին։