2 օրում Իսրայելի հարվածների զոհ է դարձել 27 մարդ. Լիբանանի առողջապահության նախարարություն

Բաժանորդագրվել

Մայիսի 11-ին գերատեսչության զեկույցում հաղորդվել է 2 869 զոհի և 8 730 վիրավորի մասին:

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Վերջին 2 օրում Լիբանանում իսրայելական հարվածների զոհ է դարձել 27 մարդ։ Այս մասին հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ մարտի 2-ից Լիբանանի ուղղությամբ իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 2 896-ի։

«Մարտի 2–ից մայիսի 13-ը Լիբանանի դեմ իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 2 896-ի, վիրավորվել է 8 824-ը», – ասվում է զեկույցում:

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով` միայն այսօր առավոտյան Բեյրութից հարավ իսրայելական անօդաչուների հարվածներից զոհվել է 8 մարդ: Հարձակման է ենթարկվել 3 քաղաքացիական ավտոմեքենա:

Պաշտոնապես Լիբանանի և Իսրայելի միջև պահպանվում է հրադադարի ռեժիմը, սակայն իսրայելական ավիացիան և հրետանին շարունակում են ամենօրյա հարվածները Լիբանանի տարածքին: «Հզբոլլահ» շարժումը պատասխանում է սահմանամերձ գոտում իսրայելցի զինվորականների վրա հարձակումներով: ՑԱԽԱԼ-ում պարբերաբար մեղադրում են «Հզբոլլահին» հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:

Leave a comment