Իրանի վերջին շահի որդին կոչ է անում «ավարտին հասցնել սկսվածը»

Իրանի վերջին շահի որդի Ռեզա Փեհլևին հայտարարել է, որ Թեհրանի ներկայիս թուլացած վիճակը «հնարավորություն է, որը չի կարելի բաց թողնել»։

«Այժմ, երբ ունենք վիրավոր գազան, սա հնարավորություն է, որը չպետք է կորցնենք։ Սա հնարավորություն է ավարտին հասցնելու սկսվածը»,- ասել է Փեհլևին։

Նրա խոսքով՝ նման զարգացումների սպասում ունեն ոչ միայն միլիոնավոր իրանցիներ, այլև տարածաշրջանի բազմաթիվ երկրներ, որոնք, ըստ նրա, արդեն հասկանում են, որ գործող իշխանությունների հետ որևէ կերպ համագործակցել հնարավոր չէ։

Փեհլևին նշել է, որ դիվանագիտությանը պետք է հնարավորություն տալ, սակայն կասկած է հայտնել, թե արդյոք Իրանը կարող է համակեցություն ունենալ ժողովրդավարական աշխարհի հետ։

«Պե՞տք է արդյոք հնարավորություն տալ դիվանագիտությանը։ Իհարկե՝ այո։ Բայց մի՞թե մենք արդեն չենք ճանաչում այս ռեժիմի բնույթը», -հայտարարել է նա։

Միաժամանակ Փեհլևին ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պրոքսի ուժերը սահմանափակված չեն միայն Մերձավոր Արևելքով՝ մեղադրելով Թեհրանին Եվրոպայում և ԱՄՆ-ում ցանցեր ու «քնած բջիջներ» ստեղծելու մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment