Կմասնակցե՞ն արդյոք քաղաքացիները հունիսի 7-ի ընտրություններին․ ՀԱՐՑՈՒՄ

Հունիսի 7-ին ՀՀ քաղաքացիները կորոշեն՝ որ ուժը կամ ուժերն են կառավարելու երկիրն առաջիկա 5 տարիներին։ Ընտրությունների մասնակցելու իրավունք ունի 2,482,872 քաղաքացի։ Թիվը հրապարակվել է մայիսի 8-ին՝ քարոզարշավի մեկնարկին։

Ընտրելու իրավունք ունի ընտրության օրը 18 տարին լրացած ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, որն ընդգրկված է ընտրողների ցուցակում։ Ցուցակում ընդգրկված են այն քաղաքացիները, որոնք քվեարկության օրվան նախորդող 6 ամսվա ընթացքում ունեցել են անձը հաստատող վավեր փաստաթուղթ։

Factor TV-ն մայրաքաղաքում հարցում է անցկացրել՝ պարզելու՝ արդյոք քաղաքացիները  պատրաստվում են մասնակցել ընտրություններին և արդյոք արդեն կողմնորոշվել են իրենց ընտրության հարցում։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Անի Թամազյան

Leave a comment