https://arm.sputniknews.ru/20260513/erevani-mvoskvaji-tann-1in-angam-rdi-ev-hhi-prkarar-tsarajutjunneri-hamazhvoghvov-e-anckacvel-102133371.html
Երևանի Մոսկվայի տանն 1–ին անգամ ՌԴ–ի և ՀՀ–ի փրկարար ծառայությունների համաժողով է անցկացվել
Երևանի Մոսկվայի տանն 1–ին անգամ ՌԴ–ի և ՀՀ–ի փրկարար ծառայությունների համաժողով է անցկացվել
Sputnik Արմենիա
Համաժողովի ընթացքում մասնակիցները պատմել են իրենց աշխատանքի մասին, ներկայացրել մշակումներն ու կուտակված փորձը, քննարկել հետագա համագործակցության… 13.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-13T17:08+0400
2026-05-13T17:08+0400
2026-05-13T17:11+0400
«մոսկվայի տուն»
փրկարար
երևան
մոսկվա
երևան-մոսկվա
համաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102127940_0:67:1280:787_1920x0_80_0_0_f4ee2087e3a70c5d4154bb84a07ba63e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Ռուսաստանի փրկարար ծառայությունների ներկայացուցիչները ժամանել են Հայաստան՝ հայ գործընկերների հետ փորձի փոխանակման նպատակով: Ինչպես հայտնում է Երևանում Մոսկվայի տան մամուլի ծառայությունը, մայրաքաղաքում կայացած հանդիպումից հետո վաղը նրանք կայցելեն Սպիտակ և Գյումրի:Ավելի վաղ Երևանի Մոսկվայի տան հարթակում բացվել էր «Սպիտակի երկրաշարժը. ողբերգություն, որը միավորեց ժողովուրդներին» խորագրով առաջին համաժողովը՝ Ռուսաստանի և Հայաստանի փրկարար ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:Համաժողովի ընթացքում մասնակիցները պատմել են իրենց աշխատանքի մասին, ներկայացրել մշակումներն ու կուտակված փորձը, քննարկել հետագա համագործակցության հնարավորությունները:Նա նաև ընդգծել է նմանատիպ համաժողովների կարևորությունը գործնական և հումանիտար կապերի ամրապնդման, Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան կառույցների միջև կայուն երկխոսության ձևավորման տեսանկյունից:Երևանում Մոսկվայի տան տնօրեն Հայկ Մելիքյանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ այս համաժողովը օգուտ կբերի, քանի որ այսօրվա իրողություններում արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման խնդիրները, ինչպես նաև մարդկանց անվտանգության ապահովման հետ կապված այլ հարցեր խիստ արդիական են:պիտակ, որտեղ ծաղիկներ կխոնարհեն Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների մոտ:Երևանում Ռուսաց լեզվի օրերի շրջանակում թատերական փառատոն է անցկացվելՀամաժողովը կազմակերպել են Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտը, Մոսկվայի հայրենակիցների տունը և Երևանում Մոսկվայի տունը: Դրան մասնակցում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության փոխտնօրեն Արսեն Մկրտչյանը, Մոսկվա քաղաքի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և հրդեհային անվտանգության հարցերով դեպարտամենտի հարավարևելյան վարչական շրջանի վարչության պետ Գերման Դոբրյակովը, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Արմեն Օհանյանը, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Եկատերինա Անդրեևան, «Էրեբունի» ռուսական ավիաբազայի ներկայացուցիչներ և այլք:
երևան
մոսկվա
երևան-մոսկվա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102127940_72:0:1209:853_1920x0_80_0_0_1bd1ea2a116ada19450d1846f7512183.jpg.webp
«մոսկվայի տուն», փրկարար, երևան, մոսկվա, երևան-մոսկվա, համաժողով
«մոսկվայի տուն», փրկարար, երևան, մոսկվա, երևան-մոսկվա, համաժողով
Համաժողովի ընթացքում մասնակիցները պատմել են իրենց աշխատանքի մասին, ներկայացրել մշակումներն ու կուտակված փորձը, քննարկել հետագա համագործակցության հնարավորությունները:
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Ռուսաստանի փրկարար ծառայությունների ներկայացուցիչները ժամանել են Հայաստան՝ հայ գործընկերների հետ փորձի փոխանակման նպատակով: Ինչպես հայտնում է Երևանում Մոսկվայի տան մամուլի ծառայությունը, մայրաքաղաքում կայացած հանդիպումից հետո վաղը նրանք կայցելեն Սպիտակ և Գյումրի:
Ավելի վաղ Երևանի Մոսկվայի տան հարթակում բացվել էր «Սպիտակի երկրաշարժը. ողբերգություն, որը միավորեց ժողովուրդներին» խորագրով առաջին համաժողովը՝ Ռուսաստանի և Հայաստանի փրկարար ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Համաժողովի ընթացքում մասնակիցները պատմել են իրենց աշխատանքի մասին, ներկայացրել մշակումներն ու կուտակված փորձը, քննարկել հետագա համագործակցության հնարավորությունները:
«Խորհրդանշական է, որ այս հանդիպումն անցկացվում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 81-րդ տարեդարձի տոնակատարության օրերին, հաղթանակի, որը միավորում է մեր ժողովուրդներին մեր հայրերի ու պապերի սխրանքի նկատմամբ ընդհանուր հիշողությամբ և հարգանքով: Դժվար է գերագնահատել այսօրվա միջոցառման նշանակությունը. սա կարևոր հարթակ է մեր երկրների փրկարար ծառայությունների ներկայացուցիչների փորձի փոխանակման համար, որոնք այս ոլորտում փոխգործակցության հարուստ պատմություն ունեն»,- ասել է Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իգոր Տկաչը:
Նա նաև ընդգծել է նմանատիպ համաժողովների կարևորությունը գործնական և հումանիտար կապերի ամրապնդման, Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան կառույցների միջև կայուն երկխոսության ձևավորման տեսանկյունից:
Երևանում Մոսկվայի տան տնօրեն Հայկ Մելիքյանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ այս համաժողովը օգուտ կբերի, քանի որ այսօրվա իրողություններում արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման խնդիրները, ինչպես նաև մարդկանց անվտանգության ապահովման հետ կապված այլ հարցեր խիստ արդիական են:
պիտակ, որտեղ ծաղիկներ կխոնարհեն Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների մոտ:
Համաժողովը կազմակերպել են Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտը, Մոսկվայի հայրենակիցների տունը և Երևանում Մոսկվայի տունը: Դրան մասնակցում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության փոխտնօրեն Արսեն Մկրտչյանը, Մոսկվա քաղաքի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և հրդեհային անվտանգության հարցերով դեպարտամենտի հարավարևելյան վարչական շրջանի վարչության պետ Գերման Դոբրյակովը, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Արմեն Օհանյանը, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Եկատերինա Անդրեևան, «Էրեբունի» ռուսական ավիաբազայի ներկայացուցիչներ և այլք: