Ռուսաստանից ամեն օր քննադատություն է հնչում Փաշինյանի հասցեին




Ռուսաստանից արդեն ամենօրյա պարբերականությամբ խիստ քննադատություն է հնչում Հայաստանի իշխանությունների հասցեին՝ լինի տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ աշխարհաքաղաքական թեմաներով։ Երեկ էլ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայում՝ 10 տարի առաջ, և այսօր Հայաստանում ընթացող պրոցեսների միջև։

Անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Երևան կատարած այցին, Վոլոդինը նշել է․ «Ակնհայտ է, որ Նիկոլ Վովաևիչի այդ քայլը բարեկամական չէր ոչ մեր երկրի, ոչ Ռուսաստանի քաղաքացիների, ոչ էլ նույնիսկ հայ ժողովրդի հանդեպ։ Այսօր բոլորի համար էլ ակնհայտ մեկ հարց գոյություն ունի՝ ինչպե՞ս են զարգանալու մեր երկրների հարաբերությունները Փաշինյանի նման արարքներից հետո։ Մերձենալո՞ւ են մեր պետությունները, թե՞ հեռանալու են միմյանցից։ Հարաբերություններում լարվածությունն ավելի շատ է լինելու, թե՞ ավելի քիչ։ Ամենայն հավանականությամբ՝ երկրորդը։ Ակամայից զուգահեռներ են ծագում։ Ուկրաինայում ամեն ինչ հենց այսպես էր սկիզբ առնում»,- գրել է Վոլոդինը։





Leave a comment