Պուտինը բարձր է գնահատել «Սարմատի» փորձարկումները. Պեսկով

https://arm.sputniknews.ru/20260513/putiny-bardzr-e-gnahatel-sarmati-pvordzarkumnery-peskvov-102131018.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Кадры испытательного пуска ракеты “Сармат” показало Минобороны.

Sputnik Արմենիա

Кадры испытательного пуска ракеты “Сармат” показало Минобороны.

2026-05-13T16:16+0400

true

PT0M29S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0c/102088208_82:0:798:537_1920x0_80_0_0_c7e79c31fe3c1795e1ef40bf2a337030.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հրթիռ, բալիստիկ հրթիռ, ռուսաստան, դմիտրի պեսկով, վլադիմիր պուտին, видео

հրթիռ, բալիստիկ հրթիռ, ռուսաստան, դմիտրի պեսկով, վլադիմիր պուտին, видео

Բաժանորդագրվել

Կրեմլին հայտնի չէ ԱՄՆ-ի արձագանքը «Սարմատ» հրթիռի փորձարկմանը: Սակայն, ինչպես նշել է նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, Ռուսաստանը տեղեկացնում է «Սարմատի» նման հրթիռների արձակումների մասին՝ միջազգային պրակտիկային խիստ համապատասխան։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել «Սարմատի» փորձարկումները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Մայիսի 12-ին Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատար Սերգեյ Կարակաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր «Սարմատ» հրթիռային համալիրի հաջող փորձնական արձակման մասին: Ռուսաստանի առաջնորդը նշել էր, որ «Սարմատ» հրթիռի պարամետրերը հնարավորություն են տալիս հաղթահարել հակահրթիռային պաշտպանության բոլոր գոյություն ունեցող և հեռանկարային համակարգերը:

«Նախագահը շատ բարձր է գնահատել այս մեծ ձեռքբերումը, արձակումը, որը տեղի է ունեցել երեկ»,-լրագրողներին ասել է Պեսկովը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ «Սարմատի» փորձարկումները կարևոր իրադարձություն են Ռուսաստանի և նրա անվտանգության համար՝ հաջորդ տասնամյակների կտրվածքով:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը տեղեկացնում է «Սարմատի» նման հրթիռների արձակումների մասին՝ միջազգային պրակտիկային խիստ համապատասխան:

«Բնականաբար, բոլոր նմանատիպ արձակումներն իրականացվում են իրազեկմամբ: Գործում է իրազեկման հատուկ համակարգ՝ առկա միջազգային պրակտիկային խիստ համապատասխան»,-ասել է Պեսկովը:

Միևնույն ժամանակ, ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի, Կրեմլին հայտնի չէ ԱՄՆ-ի արձագանքը «Սարմատ» հրթիռի փորձարկմանը:

Հիշեցնենք, որ Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Սերգեյ Կարակաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իր զեկույցի ընթացքում հայտարարել էր, որ «Սարմատը» իր նախորդին՝ «Վոյեվոդա» հրթիռային համալիրին գերազանցում է հիմնական բնութագրերով, ներառյալ հեռահարությունը, նետվող քաշը և ՀՀՊ-ն հաղթահարելու հնարավորությունները: Նրա խոսքով՝ «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման կայանքները զգալիորեն կբարձրացնեն ռազմավարական միջուկային ուժերի հնարավորությունները:

Leave a comment