ՀԲ տարածաշրջանային տնօրենի հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք էներգետիկ, տրանսպորտի և ջրային ոլորտներին վերաբերող հարցեր. Խուդաթյան

ՀԲ տարածաշրջանային տնօրենի հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք էներգետիկ, տրանսպորտի և ջրային ոլորտներին վերաբերող հարցեր. Խուդաթյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Համաշխարհային բանկի Մերձավոր Արևելքի և Արևելյան Եվրոպայի ենթակառուցվածքների ծրագրերի տարածաշրջանային տնօրեն Չարլզ Քորմյերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսը: Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:

 

 

«Ողջունել եմ հյուրերին և նշել, որ ՀԲ-ի հետ հարուստ աշխատանքային օրակարգ ունենք, և այդ օրակարգը վերաբերում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգման ներքո գտնվող գրեթե բոլոր ոլորտներին։

 

ՀԲ-ն Հայաստանի համար երկար տարիներ հանդիսանում է ոչ միայն ֆինանսական, այլև վստահելի ռազմավարական գործընկեր՝ բարեփոխումների, ենթակառուցվածքների զարգացման և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման գործում։

 

 

Հանդիպման ժամանակ քննարկել ենք էներգետիկ, տրանսպորտի և ջրային ոլորտներին վերաբերող հարցեր։

 

Անդրադարձ ենք կատարել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը»,- նշված է գրառման մեջ։

Leave a comment